Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում մեր հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համատեղ կոնգրես (www.ess2018.am), որն ընդգրկում է՝ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:
27/09/2018Միքայելյան վիրաբուժության ինստիտուտն այսօր իր հարկի տակ էր համախմբել առաջատար վիրաբույժների աշխարհի տարբեր անկյուններից:
Թբիլիսիում սեպտեմբերի 17-ից 19-ը անցկացվել է «Ֆունդամենտալ և պրակտիկ անդրոլոգիա» թեմայով միջազգային գիտաժողովը, որին իր ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի պատվիրակությունը:
ԵՊԲՀ-ում սեպտեմբերի 20-21-ն անցկացվեց միջազգային գիտաժողով «Դատահոգեբանական փորձաքննության և հոգեբանի մասնակցությամբ համալիր փորձաքննության զարգացման արդի հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով:
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ ԵՊԲՀ-ում այսօր հյուրընկալվեց գերմանացի վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետների խումբը:
Այսօր ԵՊԲՀ-ն հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Չեխոնինին և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մակացարիային: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:
ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորեցին, ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է ՌԴ առողջապահության նախարարության «Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հիմնարկի խորհրդատվական և ախտորոշման գժով տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Նատալյա Վոլեվոդզին: