Նորություններ

«Մուրացան»-ում գրանցվել է ինսուլինային պոմպի միջոցով հղիության վարման և ծննդալուծման վերահսկման առաջին դեպքը Հայաստանում

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկա առաջինը և միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է դիաբետի բուժում և վերահսկում ինսուլինային պոմպի և գլյուկոզայի շուրջօրյա մոնիթորինգի միջոցով, որոնք արդի դիաբետոլոգիայի վերջին նվաճումներն են: 

27/07/2018

Մարդուն առողջություն պարգևելն ամենամեծ առաքելությունն է. շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում են տվել

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստի ընթացքում, ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտներն այսօր Հիպոկրատի երդում տվեցին: Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար այլ անձինք, դիվանագետներ, մշակութային-հասարակական գործիչներ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող հերոս տղաները: 

26/07/2018

Պրիոգովի անվան համալսարանի 6 ուսանող ավարտեց  պրակտիկան ԵՊԲՀ-ում

ՌԴ Ն. Ի. Պրիոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև կնքված 2017-2018 ուսումնական տարվա շարժունության ծրագրի շրջանակում՝ ԵՊԲՀ-ում արտադրական պրակտիկա անցավ 6 ուսանող:

23/07/2018

ԵՊԲՀ անվանի շրջանավարտների դասախոսությունները հարազատ բուհում շարունակվում են

«Հերացի» ինովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) և Ֆարմակոլոգիայի ամբիոնի համագործակցության շնորհիվ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել ԵՊԲՀ շրջանավարտ Վարդան Քարամյանը, ով Տեխասի տեխնոլոգիական համալսարանի բժշկագիտական կենտրոնի դեղագիտության դպրոցի դոցենտ է և դեղագիտական ամբիոնի վարիչի տեղակալը: 

23/07/2018

Սովորողների հետ Արսեն Թորոսյանը քննարկեց հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԵՊԲՀ-ում հանդիպեց բժշկական համալսարանի սովորողներ հետ։ ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը նշեց, որ այսօր հրավիրված հանդիպման նպատակն է քննարկել հետբուհական մասնագիտական կրթությանը վերաբերող մի շարք հարցեր, նոր մոտեցումներ, ինչպես նաև անդրադառնալ առողջապահության ոլորտը բժիկ-մասնագետներով ապահովելու կարևոր հարցին։

21/07/2018

Անվանի պրոֆեսոր Ստանիսլավ Էմելիանովը դասախոսեց ԵՊԲՀ-ում

Շաբաթվա սկզբին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան էր այցելել Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի վաստակավոր գիտնական, Էլեկտրական, Կոմպյուտերային և կենսաբժշկական ինժեներիայի պրոֆեսոր Ստանիսլավ Էմելիանովը։ Անվանի մասնագետը դասախոսեց ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ScienceHub™ ինտերակտիվ միջոցառման ընթացքում, որը արդեն երկրորդ անգամ է անցկացվում։

20/07/2018

Ալեքսանդր Վելումյանը ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի այցելու պրոֆեսոր

Կանադայի Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Վելումյանը 2018 թվականի մարտից նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:

20/07/2018

Գիտական խորհրդի արտահերթ նիստին մասնակցեցին ԿԳՆ և ԱՆ նախարարները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցների տնօրեններ:

18/07/2018

2018 թ.-ի ԵՊԲՀ ընդունելության արդյունքներն են

Հարգելի դիմորդներ և ծնողներ, ներկայացնում ենք 2018 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունված դիմորդների ցանկը:
 

16/07/2018