ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի շրջանակում երկարամյա դատական բժիշկը պատմել է իր անցած ճանապարհի մասին։ Դժվար չէ կռահելը, որ դատական բժշկության ոլորտի մասնագետները բավականին քչախոս են, բաց թե փակ հարցերին պատասխանում են լակոնիկ, առանց ավելորդ մանրամասների ներկայացման։ Այս առումով մեր ակնարկաշարի հերոսը ևս բացառություն չէ։
18/10/2018Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր հրավիրվել էր գիտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում բուհի նորաստեղծ Նոմինացիոն կոմիտեի առաջարկով Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Չեխոնինին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
ԵՊԲՀ ուսանողներն արդեն երկրորդ անգամ հանդես են գալիս հետաքրքրիր նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 17-ին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում նրանց կողմից շարունակվեց Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպի քննարկումը:
Օրեր առաջ Ժնևում կայացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության խանգարումներին նվիրված ֆորումը (The Mental Health Gap Action Programme (mhGAP) Forum 2018 of the World Health Organization), որին իր մասնակցությունն է ունեցել ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ ներկայացնելով Հայաստանը:
Տասնչորսերորդ տարին անընդմեջ իրականացվող «ԴիջիԹեք Էքսպո» 2018 ցուցահանդեսն այս տարի տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողների համար իր դռներն էր բացել հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում: «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք առաջատար ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ:
Պաշտոնական այցով Լեհաստանի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ է այցելել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:Առաջին այցը Նենսկիի փորձարարական կենսաբանության ինստիտուտն էր:
Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը և ասիստենտ Կատարինե Ֆերեշետյանը մասնակցեցին Նեյրոփսիխոֆարմակոլոգիայի Եվրոպական քոլեջի 31-րդ կոնգրեսին, որի ընթացքում ներկայացրեցին Ալցհեյմերի հիվանդության և աուտիզմի ուսումնասիրությանն ուղղված իրենց աշխատանքները` կատարված ԵՊԲՀ Նեյրոգիտության լաբորատորիայում:
ԵՊԲՀ-ում դասախոսելու նպատակով Երևանում են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և Համբուրգի Հյուսիսային ակադեմիայի պրոֆեսորները:
Ուսանողների նախաձեռնությամբ շաբաթ օրը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում նվիրված Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպին և դրա էկրանավորված տարբերակին: Անկաշկանդ մթնոլորտում սովորողներն ու դասախոսները մտքեր փոխանակեցին, վերլուծեցին այս ստեղծագործության մեջ բժշկի կերպարը, կիսվեցին տպավարություններով: