Յուրաքանչյուր մարդու կյանքում գալիս է այն պահը, երբ պետք է կայացնի կարևորագույն որոշում՝ ընտրել ուղի, որը ոչ միայն մասնագիտություն կդառնա, այլև կոչում ու ինքնադրսևորման միջոց։
06/08/2025Բժշկական մասնագիտությունների ներկայացման շարքում այսօր անդրադառնում ենք մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությանը: Նշենք, որ այն նախընտրելի մասնագիտությունների առաջին հնգյակում է:
Բժշկական մայր բուհում անցկացվեց «Կրծքով սնուցման նշանակությունը երեխայի կյանքում» խորագրով կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին։
Հուլիսին կայացավ ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի կողմից կազմակերպված «Լաբշիփ 5» ծրագիրը։
Մինչև 20-րդ դարի վերջը 2-րդ տիպի շաքարային դիաբետը համարվում էր միջին տարիքի և տարեց մարդկանց հիվանդություն, իսկ վերջերս ամբողջ աշխարհում դրա տարածվածությունը 40 տարեկանից ցածր մարդկանց շրջանում զգալիորեն աճել է, և ներկայումս որոշ երկրներում տարածվածությունը գերազանցում է 15%-ը:
Դեղագիտական ֆակուլտետի ուսանողներն իրենց 5-ամյա ուսումնառության արդյունքն ամփոփում են մագիստրոսական թեզերի միջոցով։
Տարեցտարի մաշկաբանությունը շարունակում է կայուն կերպով դասվել առավել մրցակցային և պահանջված կլինիկական մասնագիտությունների շարքում՝ թե՛ համաշխարհային, և թե՛ ազգային մակարդակով։