Մայիսի 1-ն աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Այն ևս մեկ առիթ է գնահատանքի խոսքեր հղելու յուրաքանչյուր աշխատակցի՝ անկախ ոլորտից, զբաղեցրած պաշտոնից և մասնագիտական գործունեությունից:
01/05/2025Համալսարանական երեք հիվանդանոցի 2024 թվականի գործունեության հաշվետվությունն էր ապրիլի 30-ին հրավիրված Գիտական խորհրդի նիստի հիմնական քննարկվող նյութը:
«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ի շրջանակում անցկացվեց բժիշկների լայն ընդգրկմամբ հավաստագրված կոնֆերանս՝ «Իմունականխարգելման նվաճումներն այսօր և ապագայում. Մարդկայնորեն հնարավոր» թեմայով։
Գրադարանային նոր նախագծի վերջնական ինժեներական, դիզայներական տեսքն այսօր ներկայացվեց համալսարանականներին «Կերոն» հիմնադրամի ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ անցկացված խորհրդակցության ժամանակ։
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցն ապրիլի 28-ին հյուրընկալեց նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Հռոմի San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում արդեն երկրորդ օրն է, ինչ ամերիկյան Code 3 Life կազմակերպության մենթորների կողմից անցկացվում է առաջին բուժօգնության մասնագետների վերապատրաստման դասընթաց։
«Զինվորի տանը» հանդիսավոր արարողությամբ, որին ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԵՊԲՀ ռեկտորատի անդամներ, ապագա բժիշկներ, նյարդաբանության և հոգեբուժության պրոֆեսոր, Իտալիայում գտնվող San Raffaele ինստիտուտի տարիքային զարգացման խանգարումների բաժանմունքի ղեկավար Ֆեդերիկո Վիջեվանոյին շնորհվեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի այցելու պրոֆեսորի պատվավոր կոչումը: