ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց սեմինար՝ նվիրված մրցունակ դրամաշնորհային հայտեր գրելու հիմունքներին։ Այն նախատեսված էր հետազոտողների, գիտաշխատողների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել դրամաշնորհային մրցույթներին դիմելու և ակադեմիական հոդված գրելու հմտություններ։
04/12/2024Համալսարանական մասնագետների՝ ինֆեկցիոնիստերի, համաճարակաբանների, հեմատոլոգների և ստոմատոլոգների մասնակցությամբ անցկացվեց քննարկում «Համաճարակաբանության դերը ստոմատոլոգիայում» թեմայով:
Ռազմական բժշկի ուղին ընտրելու պատասխանատվությունը պահանջում է ոչ միայն բժշկական գիտելիք և հմտություններ, այլև անսասան կամք, տոկունություն և պատրաստակամություն՝ դիմակայելու ցանկացած դժվարության։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հյուրընկալվել էր Ռուսաստանի Դաշնությունում Հորդանանի Հաշեմյան Թագավորության հյուպատոս Ռիյադ Աբաբնեհը։
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1992թ.-ից նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը նշվում է ամեն տարի ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և մի շարք գործընկեր կազմակերպությունների կողմից:
ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի շրջանակում։
Հաշվի առնելով երիտասարդության շրջանում ՄԻԱՎ վարակի հետզհետե ավելացող դեպքերի թիվը, ինչպես նաև երիտասարդներին դիտարկելով որպես ամենախոցելի խումբ՝ «Հերացի» վերլուծական կենտրոնի և Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացված հետազոտության միջոցով գնահատվել է ԵՊԲՀ ուսանողների շրջանում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ գիտելիքի մակարդակը՝ համապատասխան հարցաթերթի միջոցով:
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» խորագրով պանելային քննարկումը, որի նպատակն էր խրախուսել իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը հնարավորություն է` անդրադառնալու մինչ օրս ձեռք բերված հաջողություններին, իրազեկելու այն խնդիրների մասին, որոնք մնում են ՁԻԱՀ-ի վերացման նպատակներին հասնելու ճանապարհին և մոբիլիզացնելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ համատեղ ջանքերը կրկնապատկելու համար: