Ուրոլոգիայի և անդրոլոգիայի բաժանմունք – «Հերացի» N1 հիվանդանոցային համալիր
Ուրոլոգիայի և անդրոլոգիայի բաժանմունքը տեղակայված է ԵՊԲՀ N1 «Հերացի» հիվանդանոցային համալիրում, հանդիսանում է կլինիկական, ուսումնական և գիտական հարթակ, որտեղ իրականացվում են ապագա բժիշկների, օրդինատորների և մասնագետների ուսուցում ու մասնագիտական պատրաստում։ Բաժանմունքը նաև աշխատում է միզաքարային հիվանդության և շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ռեգիստրների ստեղծման ուղղությամբ։
Կարողություններ/Կլինիկական փորձառություն
- Կլինիկական փորձառություն ուրոլոգիական և անդրոլոգիական խնամքի ոլորտում
- Պացիենտների համապարփակ կառավարում հիմնական հիվանդությունների շրջանակում
- Կայացած և ակտիվ կլինիկական գործունեություն
- Հասանելիություն տարբեր հիվանդություններով պացիենտների էլեկտրոնային բազային
- Կլինիկական հետազոտությունների իրականացման պատրաստակամություն
- Համագործակցության պոտենցյալ, տեղացի և միջազգային գործընկերների հետ
Հիմնական ուղղություններ
- Միզաքարային հիվանդություն/Ուրոլիթիազ
- Միզապարկի քաղցկեղ (ոչ ինվազիվ)
- Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա
- Միզուղիների ինֆեկցիաներ
- Տղամարդկանց անպտղություն
Կոնտակտային անձ
Անուն՝ Երվանդ Կիրակոսյան
Էլ․ փոստ՝ yervandkirakosyan001@gmail.com
Հեռախոս՝ +37441655355
Հետազոտական թիմ
Մհեր Ջավախյան,
Երվանդ Կիրակոսյան,
կլ.օրդ. Սպարտակ Ղազարյան,
կլ.օրդ. Գարիկ Ղալեչյան