Վիրաբուժական մասնագիտություններով գործնական հմտությունները կատարելագործելուն ուղղված ԵՊԲՀ «Թամազյան վիրաբուժության դպրոց»-ի աշխատանքների մեկնարկային հանդիպումն անցկացվեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում:
31/05/2023ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնում Դեղագիտական ֆակուլտետի 284 խումբն ամբիոնի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տաթևիկ Փիրումյանի գլխավորությամբ կարճ ժամանակ առաջ կազմակերպել էր դաս-միջոցառում` նվիրված հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչ, բանաստեղծ, երաժիշտ Գրիգոր Նարեկացու խոսքաբուժությանը, ինչպես նաև Կոմիտաս վարդապետի երաժշտաբուժությանը:
Կարդալ սկզբնաղբյուրում (shamshyan.com)
Կարդալ սկզբնաղբյուրում (lurer.com)
Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում: Վերջինս նպաստում է մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին:
Մեր երկրում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ ամենամյա համաժողովի (SIOP ASIA) անցկացումը մեկնարկային կետ է, հատկապես՝ միջին եկամուտ ունեցող երկրների միջև առավել արդյունավետ համագործակցության համար։ Այս մասին համոզմունք է հայտնում ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ, Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Ֆոլկները։
Բժշկական մայր բուհի բակում, բաց երկնքի տակ տեղի ունեցավ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի ավարտական միջոցառումը:
ԵՊԲՀ ընտանեկան և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, «Ստոմատոլոգիա 21-րդ դար» ասոցիացիայի նախագահ, միջազգային տարբեր ասոցիացիաների և ակադեմիաների անդամ Կարեն Լալայանի մասնագիտական դեղատոմսն է՝ լավ բժիշկ դառնալու միակ նախապայմանը մասնագիտությունը սիրելն է ու աշխատանքին նվիրվելը:
Վիրաբուժական արվեստը միավորում է սերունդներին։ Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի գիտական խմբակը այս կիսամյակի ընթացքում ունեցել է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բազմաթիվ դասեր: