Հայաստանի Հանրապետությունում վերջին 14 օրվա ընթացքում դիտարկվում է COVID-19 հիվանդության կտրուկ աճ:
16/10/2020Փորձառու բժիշկ, սրտաբան-ռեանիմատոլոգ Արմեն Փիրուզյանն այսօր ԵՊԲՀ-ում բժշկական կազմակերպությունների և մասնագետների առաջարկով դասախոսեց վնասվածքների ժամանակ բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ:
Հաշվի առնելով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակը ԵՊԲՀ-ում կազմակերպվել է առաջին բուժօգնության դասընթաց, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեն ծանոթանալ առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել:
Անահիտ Գևորգյանը՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը, աշխատում է «Հերացի» ավագ դպրոցում, հենց նրա գլխավորությամբ, ուզում եմ շնորհավորել բոլոր ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողուհի Ուպասնա Դուտը ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել՝ կապված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրված բուժաշխատողների շարքում են ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների ներկայացուցիչները: