Միքայելյան համալսարանական հիվանդանոցում անցկացվեց իրազեկման միջոցառում՝ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և հակաբիոտիկների պատշաճ կիրառման մասին:
20/11/2019ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում՝ բաց մուտքով վիրահատություն։ Տարեսկզբին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պատվիրակությունն օրերս Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական բժշկության գերազանցության կենտրոնի ղեկավարության հետ կայացած հանդիպմանը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, հանդիսանալով ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, նպատակ ունի սերտացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ՝ ռազմաբաժշկական կրթության ոլորտում ձեռք բերելով երկկողմ համագործակցության պայմանավորավածություններ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բարեկարգված պայմաններով վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը, որտեղ ստացիոնար բուժում է ստանում տարեկան շուրջ 600 երեխա:
Զալցբուրգ քաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցավ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից կազմակերպած «Բժշկական ինֆորմատիկա» թեմայով սեմինարը, որտեղ մասնակցում էր նաև ԵՊԲՀ «Ինֆեկցիոն հիվանդություններ» ամբիոնի ասիստենտ, վարակաբան, հանրային առոջապահության մասնագետ, բ.գ.թ. Աննա Աշոտի Մխոյանը:
ԵՊԲՀ ուսանողները, բժշկական կրթության հետ զուգահեռ, շարունակում են ակտիվորեն մասնակցել տարբեր միջոցառումների՝ լավագույնս դրսևորելով իրենց տարբեր բնագավառներում:
ԵՊԲՀ-ն այս ուսումնական տարում ունի գիտական խորհրդի կողմից հաստատված 8 անվանական կրթաթոշակառու:
Բուհն անվանական կրթաթոշակ տրամադրում է այն հավակնորդներին, որոնք ունեն հետևյալ չափորոշիչները՝ բացարձակ գերազանց առաջադիմություն, տպագրված գիտական աշխատանքներ, օտար լեզվի իմացություն, մասնակցություն առարկայական հանրապետական, միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին:
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին:
Այս խորհրդանշական օրով Ձեզ հետ ուզում ենք կիսվել մեր գիտնականների աշնանային ձեռքբերումներով։ Երևանի պետական բժշկական համալսարանի Նեյրոգիտության լաբորատորիայի գիտական թիմն այս անգամ դարձավ Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված երկու մրցույթի հաղթող, ինչի արդյունքում լաբորատորիան կհարստանա նոր մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆով և կենդանիների գազով անզգայացնելու համակարգով,