Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ:
08/11/2019«Ֆանարջյան» ազգանունը մեր երկրում նույնացվում է բժշկագիտության հետ։ Ֆանարջյանների ընտանիքը Հայաստանի բժշկական ամենամեծ գերդաստաններից է, որի վառ ներկայացուցիչ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանին է նվիրված ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 25-րդ մասը։
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում տեղի ունեցավ Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակի շնորհանդեսը, որին ներկա էին մի շարք հյուրեր, բժիշկներ, դասախոսներ և այլք:
ԵՊԲՀ քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Էրիկ Կրբաշյանը ընտրած մասնագիտության հետ զուգահեռ զբաղվում է սպորտով՝ բազմաթիվ հաջողություններ գրանցելով բադմինտոնի մրցումներում: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ բժիշկ դառնալու ցանկությունն առաջացել է փոքր հասակից. թե՛ սպորտը, թե՛ բժշկությունը հոգեհարազատ են իրեն:
ԵՊԲՀ-ի և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության հուշագրի շրջանակում Ստեփանակերտում նոյեմբերի 1-ից 2-ն առաջին անգամ Արցախի շուրջ 35 բժիշկ-ստոմատոլոգի համար կազմակերպվել է շարունակական մասնագիտական կրթության դասընթաց:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ուսումնական գործընթացի համեմատական վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս նշել այն գործիքները, որոնք կարող են նպաստել թույլ կողմերի բացահայտմանը, վտանգների հաղթահարմանն ու որակի բարելավմանը: