Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի» ՌԴ ՌՈՒՀ-երի թեկնածուների կողմից իրականացվող չորսօրյա դասընթացները:
15/01/2019Ստոմատոլոգիան բժշկագիտության սրընթաց զարգացող ճյուղերից է: Կարևոր այս բնագավառի զարգացման հիմքում ոչ միայն բարձր հագեցվածությամբ ու կազմակերպվածությամբ աչքի ընկնող կլինիկաներն են, այլև մասնագետների արհեստավարժությունն ու աշխատասիրությունը: Վալերի Տատինցյանը մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացման և ոլորտում լավագույն ավանդույթների ձևավորման ակունքներում է կանգնած։
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 17 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, հունվարի 10-ին հանրապետական կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել են «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ 21 օր նորակոչիկների համապատասխան ծրագիրն անցնելուց հետո՝ փետրվարի 1-ից, կսկսեն իրենց դասերն ինտերանատուրայում:
ԵՊԲՀ ազգությամբ հնդիկ երկու բժիշկ-շրջանավարտներ` Պրաբջոտ Սինկխը և Պոլ Ջեյսնը, բարձր արդյունքներ են գրանցել իրենց երկրում:
Դեռևս 2017 թվականի ապրիլին ԵՊԲՀ Կարիերայի Կենտրոնի կողմից կազմակերպված FMGE նախապատրաստական դասընթացի շնորհիվ նրանք Հնդկաստանում հաջողությամբ հաղթահարել են դժվարին քննությունը բացառապես ի հաշիվ իրենց մայր բուհում ստացած գիտելիքների։ FMGE քննությունն անցկացվում է Հնդկաստանի Հանրապետության բժշկական խորհրդի կողմից, որին մասնակցում են արտասահմանյան բուհերում ուսանած բոլոր հնդիկ ուսանողները, ինչն անհրաժեշտ է Հնդկաստանում բժշկական գործունեություն ծավալելու համար։
Հարգելի՛ համալսարանականներ, սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին, ինչպես միշտ, հագեցած էր տարաբնույթ իրադաձություններով։ Այս տարի ևս մենք կարողացանք համատեղ աշխատանքի շնորհիվ հաղթահարել բազմաթիվ մատահրավերներ և ամենակարևորը՝ կյանքի կոչել տասնյակ նախաձեռնություններ, որոնք առաջին հերթին միտված էին բժշկական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև գիտական ու կլինիկական ոլորտների առաջընթացին։
Հայաստանում ստոմատոլոգիայում գրանցված հաջողություններն ակնհայտ են: Մեր երկրում ստոմատոլոգների պակաս չի զգացվում, ոլորտի մասնագետներն էլ փաստում են՝ լավագույն մասնագետները Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտներ են:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը:
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված, տեղի ունեցավ «Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանս։