ԵՊԲՀ-ում Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովին նախորդող դասընթացները շարունակվում են: Այսօրվա դասընթացի գլխավոր խոսնակներն են՝ Հնդկաստանի ներկայացուցիչ մանկական արյունաբան, ուռուցքաբան Ամիթա Թրեհանը, Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանից՝ Էլենա Լադասը, Կանադայից՝ մանկաբուժության, պաթալոգիայի դասախոս Ռոլանդ Բարրը, Հնդկաստանից՝ դիետոլոգ Նենսի Սահնին: Դասընթացը ներառում է դասախոսություններ՝ «Քաղցկեղով հիվանդ երեխաների սնուցման դերի և գնահատման» թեմայով:
08/02/2019Հայաստանում կգործի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության միասնական կլինիկա Հայաստանում այսուհետ կգործի մանկական արյունաբանության և ուռուցքաբանության մեկ միասնական կլինիկա։
Երևանի պետական բժշկական համալսարանը ութշաբաթյա տևողությամբ դասընթացն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպության հետ:
Փետրվարի 7-ից 10-ը Երևանում տեղի կունենա Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որն այս տարի կազմակերպում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից: Գիտաժողովին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի ավելի քան 30 երկրներից:
ԵՊԲՀ շրջանավարտ Վարդան Քարամյանը, ով այժմ Տեխասի տեխնոլոգիական համալսարանի բժշկագիտական կենտրոնի (TTUHSC) Դեղագիտության դպրոցի դոցենտ է, հունվարի 24-ին Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում արժանացել է համալսարանի ղեկավարության կողմից տրվող մրցանակի (The Chancellor’s Council distinguished teaching award): Այս մրցանակը Տեխասի տեխնոլոգիական համալսարանի համակարգում գիտական գործունեության և մանկավարժության ոլորտում շնորհվող բարձրագույն մրցանակն է։ Այն տրվում է արժևորելու նրանց, ովքեր լրջագույն ներդրում են ունեցել դասավանդման ու գիտահետազոտական ոլորտներում:
Միքայելյան վիրաբուժական ինստիտուտը շարունակում է հաջողություններ գրանցել: Կարճ ժամանակահատվածում հիվանդանոցը հասցրել է մեծ առաջընթաց ունենալ ոչ միայն մի շարք ծրագրերի իրականացման առումով, այլև բժիշկների համալրմամբ:
Միքայելյան վիրաբուժական ինստիտուտի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Ֆանարջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բուժանձնակազմը համալրվել է երիտասարդ ուրոլոգներով:
«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ Երևանի պետական բժշկական համալսարանի 17 շրջանավարտների զինորական երդման հանդիսավոր արարողությունը: «1+2» ծրագիրի շրջանակում 21 օր նորակոչիկների համապատասխան ծրագիրն անցնելուց հետո՝ փետրվարի 1-ից, ԵՊԲՀ շրջանավարտները կսկսեն իրենց դասերն ինտերնատուրայում: Այն ավարտելուց հետո նրանք կստանան սպայի կոչում և ինտերնատուրայի դիպլոմ, ինչը հնարավորությունը կտա երկու տարի որպես բժիշկ ծառայել Հայոց բանակում:
ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված «Ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներն ավարտեցին մասնագիտական զեկույցների ներկայացումը:
Ստամատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց թե՛ կլինիկական օրդինատորներին հետաքրքրիր թեմաներով զեկույցներ ներկայացնելու, թե՛ պրոֆեսորադասախոսական կազմին աջակցության համար: