«Բուժհաստատությունների կառավարում» վերապատրաստման դասընթացի ընդունելություն ավագ բուժաշխատողների համար

Ներածություն
Ծրագիրը նախատեսված է բուժհաստատությունների ավագ բուժաշխատողների համար, ովքեր ցանկանում են՝

Շարունակել իրենց բարձրագույն կրթությունը կառավարման ոլորտում
Փորձի փոխանակում իրականացնել տարբեր բնագավառներից փորձագետների և մասնագետների հետ
Ծանոթանալ միջազգային լավագույն փորձին
Ձեռք բերել գիտելիքներ բուժհաստատությունների ժամանակակից կառավարման վերաբերյալ

29/01/2019

ԵՊԲՀ դասախոս Գառնիկ Գասպարյանը 27-ամյա Հայկական զինուժի ակունքներում է, նրա առաջին զինվորներից մեկը

Երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային պատրաստության ցիկլի ավագ դասախոս Գառնիկ Պայքարի Գասպարյանը Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող էր: Նրանց ուսանողական ջոկատը պատրաստ էր՝ անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ, մասնակցել մարտական գործողություններին: 1991թ. գարնանը ուսանողների կամավորական փոքր խմբով նրանք միացան «Նիկոլ Դուման» ջոկատին, որի շտաբի պետը մանկավարժական գիտությունների թեկնածու Ալբերտ Բազեյանն էր։

29/01/2019

Ռազմաբժշկական կրթությունը Հայաստանում վստահ քայլերով առաջ է ընթանում

Ռազմական բժշկությունը Հայաստանում օրեցօր նոր հաջողություններ է արձանագրում: Հետխորհրդային երկրներից միայն Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ռազմաբժշկական ֆակուլտետ, որտեղ պատրաստվում են հայրենիքի համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետներ՝ ռազմական բժիշկներ: Մայիսին 19-ին լրանում է ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեության 25 տարին:

28/01/2019

ԵՊԲՀ 91-ամյա շրջանավարտի սերը դեպի ստեղծագործելն անվերջ է. հայրենադարձ բժիշկը՝ երկարակեցության մասին

ԵՊԲՀ էր այցելել հալեպահայ գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, 120 գրքերի հեղինակ, բժիշկ-անեսթեզիոլոգ Թորոս Թորանյանը: 91-ամյա հալեպահայ բժիշկը սիրիական պատերազմի պատճառով կորցնելով տունն ու ունեցվածքն ընտանիքի հետ հաստատվել է հայրենիքում և շարունակում է նույն եռանդով ստեղծագործել՝ մասնակից լինելով Հայաստանի մշակութային կյանքին:

24/01/2019

Մասնագիտական զեկույցներ՝ Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված

«Ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորներն այսօր շարունակեցին ներկայացնել իրենց մասնագիտական զեկույցները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ստոմատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը՝   շեշտելով, որ նման միջոցառումների իրականացումը անչափ կարևոր է:

23/01/2019

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հունվարի 21-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը: Առաջին հարցը վերաբերում էր բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը:
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու էին առաջադրված մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունին և Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը:

21/01/2019

Դեղահաբի վրա բժշկական համալսարանը պատկերելով ապագա պլաստիկ վիրաբույժը չի պատրաստվում սահմանափակել նկարչական վարպետությունը

Ինչպես արդեն նշել ենք, ԵՊԲՀ-ում դասավանդողների և սովորողների շրջանում ստեղծագործող անհատների պակաս չկա։ Նրանից մեկը 3-րդ կուրսի ուսանող Շանթ Կարապետյանն է, ում ընտանիքում ոչ բժիկներ կան, ոչ էլ նկարիչներ, բայց նա հավասարաչափ սիրում է թե՛ բժշկությունը, թե՛ նկարչությունը։

20/01/2019

Ներկայացվեցին կլինիկական օրդինատորների զեկույցները

Այսօր ԵՊԲՀ-ում ներկայացվեցին Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված «Ընտանեկան ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կլինիկական օրդինատորների զեկույցները:
Նախքան զեկույցների ներկայացումը, ողջույնի խոսքով հանդես եկավ Ստամատոլոգիական և դեղագիտական մասնագիտական կրթության բաժնի պետ Գագիկ Խաչատրյանը ՝ նշելով, որ նման միջոցառումները կնպաստեն ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելուն, այլև դրանց ամրապնդմանը:

18/01/2019