Լեհ գիտնականների հետ նոր համագործակցությունների սկիզբ դրվեց

Պաշտոնական այցով Լեհաստանի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և համալսարաններ է այցելել ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:Առաջին այցը Նենսկիի փորձարարական կենսաբանության ինստիտուտն էր:

15/10/2018

ԵՊԲՀ գիտնականները մասնակցել են ECNP 31-րդ կոնգրեսին

Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը և ասիստենտ Կատարինե Ֆերեշետյանը մասնակցեցին Նեյրոփսիխոֆարմակոլոգիայի Եվրոպական քոլեջի 31-րդ կոնգրեսին, որի ընթացքում ներկայացրեցին Ալցհեյմերի հիվանդության և աուտիզմի ուսումնասիրությանն ուղղված իրենց աշխատանքները` կատարված ԵՊԲՀ Նեյրոգիտության լաբորատորիայում:

10/10/2018

Մյունսթերի համալսարանական կլինիկայի և Համբուրգի Հյուսիսային ակադեմիայի պրոֆեսորները դասախոսում են բժշկական համալսարանում

ԵՊԲՀ-ում դասախոսելու նպատակով Երևանում են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկայի և Համբուրգի Հյուսիսային ակադեմիայի պրոֆեսորները:
 

09/10/2018

Ինտերակտիվ քննարկումների մեկնարկը տրված է

Ուսանողների նախաձեռնությամբ շաբաթ օրը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում նվիրված Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպին և դրա էկրանավորված տարբերակին: Անկաշկանդ մթնոլորտում սովորողներն ու դասախոսները մտքեր փոխանակեցին, վերլուծեցին այս ստեղծագործության մեջ բժշկի կերպարը, կիսվեցին տպավարություններով:

08/10/2018

ԵՊԲՀ-ում թեմատիկ միջառարկայական դասախոսություններ կանցկացվեն

Սիրելի ուսանողներ և կլինիկական օրդինատորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ԵՊԲՀ-ում կազմակերպվելու են  թեմատիկ միջառարկայական դասախոսություններ: Դասախոսությունները կարդալու է 3-ից 5 մասնագետ: Դասախոսությունները կսկսվեն ժամը 11:00-ին և կավարտվեն 13:00-ին՝ 15 րոպե ընդմիջմամբ: Դասախոսությունների վերջում նախատեսվում է հարց ու պատասխան:

05/10/2018

Ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական այս գեղեցիկ տոնի առթիվ: 
Թող աշխատանքային բարդ գործընթացում անսասան կամքը, տոկունությունը, ինչպես նաև հաջողությունն ու ստեղծագործական վերելքը ձեր մշտական ուղեկիցը լինեն: 

05/10/2018

Անցկացվեց Գիտական խորհրդի այս ուսումնական տարվա առաջին նիստը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հոկտեմբերի 3-ին անցկացվեց 2018-2019 ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին  նիստը։

03/10/2018

«Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից գիտաբժշկական կրթական համակարգում» թեմայով Երիտասարդ գիտնականների դպրոց է անցկացվել

Սեպտեմբերի 28-29 Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տանը անցկացվեց Երիտասարդ գիտնականների դպրոցը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը ժամանակակից գիտաբժշկական կրթական համակարգում» թեմայով, որին մասնակցում էին բժշկական համալսարանի ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ԵՊԲՀ բժշկական ֆիզիկայի ամբիոնի դասախոսներ, գիտության վարչության աշխատակիցներ, ինչպես նաև հյուրեր Վրաստանից՝ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի պրոֆեսորներ Իրինե Զարնաձեն և Շալվա Զարնաձեն։

02/10/2018

Սիրտը կյանքի համար է. սրտի համաշխարհային օրը սրտաբանական կենտրոնում

Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը։ Օրվա խորհուրդը և նպատակը սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների նվազեցման և առողջ ապրելակերպի անհրաժեշտության վերաբերյալ ազգաբնակչության ևս մեկ անգամ իրազեկումն է:

01/10/2018