Վերսկսվել են անգլերենի ուսուցման դասընթացները

Հարգելի՛ համալսարանականներ, ինչպես գիտեք վերսկսել են անգլերենի ուսուցման՝ երկար սպասված դասընթացները: 279 դիմածներից թեստավորման փուլն անցել է 174-ը, որից՝ 57-ը ԵՊԲՀ աշխատակիցներ են, 117-ը՝ ուսանողներ, 29-ը՝ կլինիկական օրդինատորներ:

22/10/2018

Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովը համախմբել էր Հայաստանի և արտերկրի մասնագետներին

ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովին զեկույցներ  ներկայացրեցին առաջատար մասնագետներ, գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից:

22/10/2018

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ

Պրոֆեսորներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը քիմիայի ոլորտում համաշխարհային հայտնիություն ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ.-ին քիմիայի ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:

19/10/2018

Հերթական հաջողությունները՝ միջբուհական մրցումներում. ֆոտոշարք

Հոկտեմբերի 16-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուժային եռամարտի թիմը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 19-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով միջբուհական մրցումների՝ զբաղեցնելով 3-րդ տեղը (մարզիչ Ա.Ա. Վարդանյան):

19/10/2018

Դատական բժշկությունը գրավիչ է դարձնում «իրավական ռոմանտիզմը»

ԵՊԲՀ-ի 100-ամ­յա հո­բել­յա­նին ըն­դա­ռաջ ի­րա­կա­նաց­վող «Բժշ­կի ու­ղին» շար­քի շրջա­նա­կում  եր­կա­րամ­յա դա­տա­կան բժիշ­կը պատ­մել է իր ան­ցած ճա­նա­պար­հի մա­սին։  Դժ­վար չէ կռա­հե­լը, որ դա­տա­կան բժշկութ­յան ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը բա­վա­կա­նին քչա­խոս են, բաց թե փակ հար­ցե­րին պա­տաս­խա­նում են լա­կո­նիկ, ա­ռանց ա­վե­լորդ ման­րա­մաս­նե­րի ներ­կա­յաց­ման։ Այս ա­ռու­մով մեր ակ­նար­կա­շա­րի հե­րո­սը ևս ­բա­ցա­ռութ­յուն չէ։

18/10/2018

ՌԴ առաջատար գիտնական Վլադիմիր Չեխոնինը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր հրավիրվել էր գիտական խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում բուհի նորաստեղծ Նոմինացիոն կոմիտեի առաջարկով Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Չեխոնինին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

17/10/2018

Բանավեճ-քննարկում՝ անմիջական մթնոլորտում. ուսանողները շարունակեցին վերլուծել «Շան սիրտը» վեպը

ԵՊԲՀ ուսանողներն արդեն երկրորդ անգամ հանդես են գալիս հետաքրքրիր նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 17-ին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում նրանց կողմից շարունակվեց Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը» վեպի քննարկումը:

17/10/2018

Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչը մասնակցել է Ժնևում անցկացված ԱՀԿ համաժողովին

Օրեր առաջ Ժնևում կայացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հոգեկան առողջության խանգարումներին նվիրված ֆորումը (The Mental Health Gap Action Programme (mhGAP) Forum 2018 of the World Health Organization), որին իր մասնակցությունն է ունեցել ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ ներկայացնելով Հայաստանը:

16/10/2018

Ուսանողների հեղինակած տեխնիկական նորարարությունը՝ բիոնիկ ձեռքը մասնակցել է «ԴիջիԹեք Էքսպո» 2018 ցուցահանդեսին

Տասնչորսերորդ տարին անընդմեջ իրականացվող «ԴիջիԹեք Էքսպո» 2018 ցուցահանդեսն այս տարի տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողների համար իր դռներն էր բացել հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում: «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսին մասնակցում էին մի շարք  առաջատար ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ:

15/10/2018