«Բացահայտելով հիվանդության մեխանիզմները» գիտական միջոցառումը համախմբել էր ուսանողներին և դասախոսներին

Երեքշաբթին ԵՊԲՀ-ում գիտական էր։ Հոկտեմբերի 30-ին 6-րդ լսարանում Ուսանողական խորհրդարանի Ուսանողական գիտական ընկերության կողմից` Բրիտանական կենսաբանների ընկերության (the Company of Biologists) աջակցությամբ կազմակերպվել էր համաժողով` «Բացահայտելով հիվանդության մեխանիզմները» խորագրով։

30/10/2018

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմն առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ ԶՈւ ֆուտզալի առաջնությունում

Ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ Աղասի Պապիկյանը, Ավետիս Ղազարյանը, Տիգրան Ավագյանը և Հովիկ Սարգսյանն այսօր հավաքական թիմով մասնակցել են ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնությանը, և դատակաձեռն չեն վերադարձել համալսարան, այլ 1-ին տեղի մեդալներով և հաղթական գավաթով:

29/10/2018

ԱՄՆ 15 նահանգից 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար Մայք Սարյանը համալրեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը

Գերհագեցած աշխատանքային շաբաթը դեռ չի ավարտվել և այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց առողջապահության ոլորտի ևս մեկ վառ ներկայացուցչի։ Այսօր ընդունեցինք և պատվավոր դոկտորի կոչում շնորհեցինք ԱՄՆ 15 նահանգից 46 հիվանդանոց ներառող խոշորագույն ցանցի ղեկավար Մայք Սարյանին։ 

26/10/2018

Այսօր աշխարհում ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 50 միլիոն մարդ կա. ԵՊԲՀ-ում միջազգային համաժողով անցկացվեց

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԵՊԲՀ-ում անցկացվեց «Օգնենք Հայաստանին պայքարել ալցհեյմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն էր իրազեկման և կրթության միջոցով օգնել Հայաստանին բարձրացնել ալցհեյմերի հիվանդության խնամքի մակարդակը:

26/10/2018

Անվանի բժիշկ, բարերար Լևոն Նազարյանն այցելեց համալսարանական հիվանդանոցներ

Հայկական բարեգործական ընդհանուր Միության կենտրոնական վարչության անդամ, անվանի բժիշկ, բարերար Լևոն Նազարյանն այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի հետ այցելեց համալսարանական հիվանդանոցներ:

25/10/2018

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր և դիպլոմներ հանձնեցին «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտն այսօր ԵՊԲՀ-ում էին: Պրոֆեսորները քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր գիտնականներ են: Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ-ին քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի՝ մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:

24/10/2018

Հաստատվեց 2018-2019թթ. ուսումնական տարվա անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների ցանկը

Ռեկտորատի այսօրվա նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս: Հաստատվեց 2018-2019թթ. ուսումնական տարվա անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների ցանկը: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին բարձր առաջադիմությամբ սովորողներին՝ մաղթելով նորանոր կրթական հաջողություններ՝ ի նպաստ բժշկական մայր բուհի զարգացման: 

22/10/2018