Սպիտակ խալաթին երբեք չի դավաճանում. տեղի ունեցավ անվանի ուրոլոգ Յուրի Զոհրաբյանի ծննդյան 80-ամյակին նվիրված կոնգրես

Այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Երևանում շարունակվեց Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի XX միջազգային երկօրյա կոնգրեսը՝ նվիրված անվանի ուրոլոգ, դոցենտ Յուրի Զոհրաբյանի ծննդյան 80-ամյակին:

29/09/2018

Սրտաբանական համաժողով՝ սրտի համաշխարհային օրվան ընդառաջ

Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը։ ԵՊԲՀ վարչական մասնաշենքում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց Yerevan Cardiology Forum 2018 խորագրով եռօրյա միջազգային համաժողովը: Երևանի սրտաբանների երկրորդ միջազգային համաժողովին հանդես են գալու տասնյակ միջազգային պրոֆեսորներ աշխարհի առաջատար երկրներից։

27/09/2018

Միջազգային համագումարը համախմբել է Հայաստանի և արտերկրի ավելի քան 200 վիրաբույժի

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում մեր հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համատեղ կոնգրես (www.ess2018.am), որն ընդգրկում է՝ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:

27/09/2018

Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարի մասնակիցներն այցելեցին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտն այսօր իր հարկի տակ էր համախմբել առաջատար վիրաբույժների աշխարհի տարբեր անկյուններից:

26/09/2018

Համալսարանական մասնագետները մասնակցել են Թբիլիսիում անցկացված մասնագիտական հավաքին

Թբիլիսիում սեպտեմբերի 17-ից 19-ը անցկացվել է «Ֆունդամենտալ և պրակտիկ անդրոլոգիա» թեմայով միջազգային գիտաժողովը, որին իր ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի պատվիրակությունը:

24/09/2018