Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ տարեկան գիտաժողովը ԵՊԲՀ-ում համախմբել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների: Այս տարի գիտաժողովն իր ներկայաությամբ պատվել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆեր Չափըլը: Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 19-րդ երկօրյա գիտաժողովը նվիրված է ուրոլոգիայի նահապետ, պրոֆեսոր Իվան Գերասիմի Աղաջանյանի հիշատակին:
22/09/2017Համալսարանական հիվանդանոցն այսօր կրկին մարդաշատ էր: Ձևավորված բարի ավանդույթի համաձայն յուրաքանչյուր կարևոր տոն մենք նշում ենք ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած հերոս տղաների հետ։ ՀՀ անկախության օրվա առթիվ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բուժում ստացող վիրավոր տղաներին շնորհավորեցին հասարակական, մշակութային անվանի գործիչները, որոնց հետ զինվորները բազմիցս առիթ են ունեցել շփվելու և ընկերանալու։
Այսօր ԵՊԲՀ-ում տրվեց նոր՝ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ միջազգային կրթական նոր ծրագրի մեկնարկը: Բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Այսպիսով, այս ուսումնական տարում 30 տարբեր մասնագետ ԵՊԲՀ-ում կսովորի կառավարել բուժհաստատությունները:
Հերացիականներն այսօր ներկայացրեցին աշխարհը, որն իրենք են ուզում, փորձեցին ՄԱԿ-ի 17 Կայուն զարգացման նպատակները ներկայացնել հանրությանը:
Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունն այցելեց բժշկական համալսարան:
Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությանը ԵՊԲՀ-ում սպիտակ խալաթներով առաջինը դիմավորեցին իսրայելցի ապագա բժիշկները:
Դրաստամատ Խուդավերդյանին բժշկական համալսարանում բոլորն են ճանաչում։ 1984 թվականից առայսօր նա ղեկավարում է ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Նախքան այդ, պրոֆեսորը երկար մասնագիտական ճանապարհ է անցել հարազատ համալսարանում:
Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին սեպտեմբերի 1-ին բարի երթ են մաղթել հերոս Ռոբերտ Աբաջյանի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, ով տարիներ շարٳնակ կրթված սերٳնդներ է ճանապարհٳմ դեպի կյանք և ԵՊԲՀ ռեկտոր Արﬔն Մٳրադյանը:
ԵՊԲՀ-ի բոլոր մասնաշենքերն այսօր մարդաշատ էին: Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողներին ձևավորված ավանդույթի համաձայն դիմավորեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Իրաքի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին բժշկագիտության և առողջապահության բնագավառի ներկայացուցիչներ այսօր ԵՊԲՀ-ում քննարկվել են բժշկական կրթության ոլորտում երկու երկրի համագործակցության ընդլայնման հնարավորությունները: