Առողջապահության անվանի շվեդ կազմակերպիչ Գոռան Հենրիքսը կհամալրի ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը Շվեդիայի Յոնգշոպինգ ռեգիոնի Qulturum կենտրոնի Կրթության և նորարարությունների գործադիր տնօրեն Գոռան Հենրիքսը օգոստոսի 1-ից կհանդիսանա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության կազմակերպման և կառավարման ոլորտի այցելու պրոֆեսոր:
18/07/2017Բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարմանն ուղղված ԵՊԲՀ մագիստրոսական ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացվել է տարբեր ստորաբաժանումների և նախարարության ենթակայության կառույցների ղեկավարների ուշադրությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին, որը նվիրված էր 2017 թվականի բուհի շրջանավարտների երդման արարողությանը:
Բժշկական համալսարանում անցկացված Հայ-ռուսական գիտագործնական միջազգային սեմինարը նվիրված էր ուրոլոգիայում ճառագայթային ախտորոշման կիրառման հիմնահարցերին:
ԵՊԲՀ-ն հյուրընկալել էր Իրանից ժամանած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում էին կրթության և առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ: Իրանից ժամանաց հյուրերի այցի նպատակն էր ծանոթանալ բժշկագիտության ոլորտում Հայաստանի և Իրանի համագործակցության արդեն առկա, ինչպես նաև առաջիկայում զարագացող ուղղություններին:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հուլիսի 7-ին մեկնարկեց «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված է անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին:
Հուլիսի 5-ից 7-ը Տուլայում կայացած միջազգային մասնակցությամբ Համառուսական Միջբուհական GxP գագաթնաժողովին մասնակցեց նաև ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը: