Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր, Բեյրութի Saint Joseph համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ժորժ Թավիլն առանձնահատուկ կապեր ունի Լիբանանի հայկական համայնքի հետ և հիացմունքով է խոսում հայ ժողովրդի մասին։
30/01/2023Հայոց բանակը մշտապես եղել է մեր միասնականության ու համախմբման օրինակը, և շարունակում է մնալ հպարտության և ուժի ամենաամուր սյունը: Հայրենիքի պաշտպանի կոչումը մեծ պատիվ է և արժանապատվություն: Առանց անվտանգության և պաշտպանված լինելու զգացողության մեր նպատակներն ու երազանքները խոցելի են, մեր ցանկությունները՝ անիրական:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն ուղիղ տեսակապով միացան Նյու Դելիում անցկացվող «Pariksha Pe Charcha 2023» միջոցառմանը, որի ընթացքում դպրոցականներն ու ուսանողները հնարավորություն ունեին իրենց հետաքրքրող հարցերով դիմելու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։
Հունվարի 28-ին ընդառաջ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը հայրենիքի պաշտպանների համար միջոցառում էր կազմակերպել: Երեխաներն ամառվանից էին տարբեր ակցիաներ, ցուցահանդես-վաճառքներ կազմակերպել, որպեսզի հասույթով տղաների համար անակնկալ անեին:
ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը շարունակում է իրականացնել «Առաջին բուժօգնություն դասընթաց» ծրագիրը: Այս անգամ բժշկական մայր բուհ էին հյուրընկալվել «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրի բարձր դասարանների աշակերտները:
Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար:
Գիտական խորհրդի հունվարի 25-ի նիստի գլխավոր հարցը մրցութային ընթացակարգով ԵՊԲՀ ամբիոնի վարիչների, պետերի և պրոֆեսորների ընտրությունն էր: Թեկնածուները ներկայացրին ամբիոնների պատմությունը, կատարված աշխատանքները, ձեռքբերումները, գիտական հետազոտությունները, զարգացման տեսլականը և առաջիկա ծրագրերը։
Ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Պապյանն արդեն 52 տարի՝ ամբողջ մի կյանք բժշկական մայր բուհում մեծ նվիրումով է կատարում մասնագիտական կարևոր գործունեությունը:
Աշխարհում Covid-19 համավարակի գրեթե 2,8 միլիոն նոր դեպք և ավելի քան 13 000 մահ է գրանցվել 2023 թվականի հունվարի 9-ից 15-ն ընկած շաբաթվա ընթացքում, որը նախորդ շաբաթ (հունվարի 2-8) արձանագրված դեպքերին գերազանցում է համապատասխանաբար 3% և 15%-ով: