Շագանակագեղձի ՄՌՏ-ն շագանակագեղձի պաթոլոգիաների ախտորոշման ոչ ինվազիվ մեթոդ է: «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ռադիոլոգիայի կենտրոնի միջուկամագնիսառեզոնանսային հետազոտության բժիշկ, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դասախոս Մարինե Ալոյանի խոսքով` այն ապահովում է օրգանի և շրջակա հյուսվածքների մանրամասն պատկերը:
27/10/2022ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից Լամարա Իսախանյանը շնորհավորանքներ հղելով սիրելի ֆակուլտետի 50-ամյակի առթիվ կիսվել է մասնագիտական հաջողություններով՝ համոզված նշելով՝ եթե ամենօրյա կյանքում, գործունեության մեջ չկա պայքար հանուն նպատակի երբեք չես կարողանա հասնել հաջողության:
Ռազմաբժշկական, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետներից անվանական կրթաթոշակի երեք հավակնորդի թեկնածությունը ներկայացվեց և արժանացավ Գիտական խորհրդի հաստատմանը բաց քվեարկությամբ։
Բժշկական համալսարանը՝ Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Մասնագիտական կողմնորոշում» ծրագրի շրջանակում, հյուրընկալել էր Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին։
Մոմեր, գույնզգույն լույսեր, հնդկական ազգային ուտեստներ և քաղցրավենիք․ հնդիկ ապագա բժիշկները նշեցին Լույսերի փառատոնը՝ Դիվալին։
«Կապսուլա» ծրագրի մեկնարկի առթիվ ԵՊԲՀ ռեկտորատի նիստում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցի միջև:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է COVID-19 համավարակի նահանջ, ինչը հանգեցնում է նաև դրա՝ առողջապահության առաջնահերթությունների շարքից դուրս մղվելուն:
Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն իր կարևորությամբ հրատապ լուծումներ պահանջող հիմնական մարտահրավերներից է, որին արդյունավետ, ժամանակին և համակարգված արձագանքումը հանդիսանում է պետության և հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը:
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Կարինե Առուստամյանի երկար տարիների բժշկական գործունեության առանցքային մասն են: