Նոյեմբերի 8-ը Ճառագայթաբանության (Ռադիոլոգիայի) միջազգային օրն է։ Աշխարհի բոլոր ռադիոլոգները, ռադիոգրաֆիստները, ռադիոլոգիական տեխնոլոգները, այլ հարակից ոլորտների մասնագետները և հիվանդների խմբերը միանում են այս օրը՝ ճանաչելու և խթանելու այն էական դերը, որ ռադիոլոգիան խաղում է հիվանդի կյանքում:
08/11/2022Ընտրելով բժշկի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը՝ Էդուարդ Նազարեթյանը իրականացրել է իր մոր երազանքը:
ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրները շարունակում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել՝ ընդլայնելով եւ կատարելագործելով վիրաբուժական ծառայությունների տեսակները։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ Շրի Լանկայից ժամանած առաջին կուրսեցիների հանդիպումը Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, Օտարերկրացիների ուսուցման դեկանատի ղեկավար Գայանե Ավետիսյանի, փոխդեկան Խաչատուր Մարգարյանի և Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքային բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհիի հետ։
Երեկ տեղի ունեցած ողբերգությունը հերթական ահազանգն է առ այն, որ հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրը՝ ճանապարհատրանսպորտային պատահարները, դեռևս չեն ստացել համարժեք արձագանք:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սովորում է 416 ուսանող ԱՊՀ երկրներից։ Նրանցից մեկն է Ստոմատոլոգիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, 21-ամյա Ռոլան Մարգարյանը, որի հետ զրուցել ենք բժշկի մասնագիտության առավելությունների ու թերությունների, Հայաստանում բժշկական կրթության, ինչպես նաև բժշկի ու, մասնավորապես, ստոմատոլոգների համար կարևոր հատկանիշների մասին․
Հայ բժիշկ-գիտնականները Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային հեղինակավոր, բարձր ազդեցության գործոն ունեցող (3,364 -Q1) ամսագրում (International Journal of Environmental Research and Public Health) հրապարակել են հոդված՝ «Մորֆոլոգիական փոփոխությունները բերանի լորձաթաղանթի մեջ վիրուսային Հեպատիտ C-ով հիվանդների մոտ. խաչաձեւ ուսումնասիրություն» խորագրով։
Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնահերթ նշանակություն ունի անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված ռազմավարությունների համար անհրաժեշտ են անպտղության տարածվածության և պատճառագիտության վերաբերյալ փաստահեն տվյալներ: