Կնոջ առողջությունը, գեղեցկությունն ու ժպիտը տղամարդու հարստությունն է

Ապրիլի 7-ը կրկնակի տոն է․ այն միավորում է Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Առողջության տոները։ Սիրելի մայրեր, կանայք, քույրեր և դուստրեր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով ձեզ և ձեր ընտանիքներին ջերմություն, սեր ու բարեկեցություն:

07/04/2022

Աջ աչքի հասուն բարդ կատարակտա, ձախ աչքի արտիֆակիա ախտորոշմամբ հիվանդի տեսողությունը վերականգնվել է «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում

«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում 71-ամյա տղամարդը դիմել է ԵՊԲՀ ակնաբուժական կլինիկա, որտեղ ախտորոշվել է աջ աչքի հասուն բարդ կատարակտա, ձախ աչքի արտիֆակիա:

06/04/2022

ՆԱՏՕ-ի կրթական ոլորտի ներկայացուցիչներն այցելեցին ԵՊԲՀ

Աշխատանքային հերթական այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին ՆԱՏՕ-ի կրթական բլոկի ներկայացուցիչները։ Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանի ուղեկցությամբ՝ պատվիրակության անդամները ճանաչողական այց կատարեցին բուհի թանգարանում։ Թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանը ներկայացրեց բժշկության և բժշկական համալսարանի հիմնադիրներին՝ ծանոթացնելով ոչ միայն համալսարանի, այլև բժշկության զարգացման պատմությանը մեր երկրում։

05/04/2022

Թիմային աշխատանք՝ հանուն առողջության

«100 տարի՝ ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում համալսարանական մասնագետները համալսարանական երեք հիվանդանոցում տասնյակ վիրահատություններ են կատարում՝ առողջական տարբեր խնդիրներ ունեցող քաղաքացիներին  հնարավորություն տալով օգտվել որակյալ բուժօգնությունից 50 տոկոս զեղչով։

05/04/2022

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:

04/04/2022

«ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում առաջին դասն է անցկացվել

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում «Հետազոտության հիմունքներ» առարկայի շրջանակում առաջին դասն է տեղի ունեցել:

04/04/2022

«Բժշկի ուղի»-ն մեծ ընտանիք է դարձել․ նոր և շարունակական նախաձեռնություն ապագա բժիշկների համար

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ անցած տարվա նոյեմբերի 8-ից մեկնարկած ծրագիրը տեսակով բացառիկ է։ 

04/04/2022

Ստամոքսի հսկա ուռուցքի վիրահատություն՝ համալսարանական բժիշկների կողմից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվում են տարբեր տեղակայման ուռուցքների վիրահատություններ: Հիվանդանոցի ծառայությունների համատեղ աշխատանքը թույլ է տալիս հասնել լավ արդյունքների, երկարացնել ուռուցքաբանական հիվանդություններ ունեցողների կյանքը:

04/04/2022