Համալսարանական երեք բժշկական կազմակերպություններում շարունակվում է բնակչությանը անվճար խորհրդատվություններ, որակյալ բժշկական օգնություն տրամադրելու նախաձեռնությունը։ Առաջինն ու առաջնայինը բուժօգնության կարիք ունեցողների առողջությունը պահպանելն է։
03/04/2022ՄԱԿ-ի կողմից ապրիլն ավանդաբար նշվում է որպես «Աուտիզմի իրազեկման ամիս»: Ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ կապված վերջին տասնամյակում դրանց տարածվածության ակնհայտ ավելացման և դրա ծանր հետևանքների առաջացման հետ:
«Գեղեցկության ժամանակակից ընկալումներն ու բժշկությունը» խորագրով քննարկման ընթացքում էսթետիկ բժշկության ու պլաստիկ վիրաբուժության արագ զարգացող ճյուղերի հետ սերտորեն կապ ունեցող մասնագետներն անդրադարձան գեղեցկության ժամանակակից չափանիշներին։
Բժշկական համալսարանում մեկնարկած «Առողջապահության ոլորտում իրավական կառավարումն ու բուժաշխատողների իրավունքների պաշտպանությունը» թեմայով հավաստագրային ինտենսիվ դասընթացն այս շաբաթ համախմբեց բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, ինչպես նաև ուսանողների և ասպիրանտների՝ ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետներից։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնն այսօր առաջին անգամ ընդունեց գիտությամբ ու բժշկությամբ հետաքրքրված ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտներին, որոնք աչքի են ընկնում բարձր առաջադիմթյամբ և հաղթանակներ են գրանցել օլիմիպադներում:
Համալսարանական մասնագետները շարունակում են տարբեր հիվանդությունների բուժման գործում հաջողություններ գրանցել:
«100 տարի` ժողովրդի թիկունքին» նախաձեռնության շրջանակում, համալսարանական բժիշկներին ամուր թիկունք դառնալով, բնակչությանը խորհրդատվություններ տրամադրելու աշխատանքների իրականացմանն աջակցում են նաև ապագա բժիշկները:
Բժշկական թանգարանն այսօր առաջին անգամ դռները բացեց դպրոցականների առաջ: Հայաստանի բժշկության պատմությունը ներկայացնող թանգարան այցելեցին Երևանի Ա․ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները` դասղեկի ուղեկցությամբ: