Կրթական

Երեք հոբելյան «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» միջազգային համաժողովում

Բժշկական բուհի և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-18-ը նախատեսված միջոցառմանը մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ:

16/10/2025

«Ատամների հղկման արվեստ»` վարպետաց դաս ԵՊԲՀ-ում

Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում հոկտեմբերի 12-ին կայացավ «Ատամների հղկման արվեստ» թեմայով հավաստագրված վարպետաց դաս, որը վարեց Ճապոնիայից ժամանած անվանի ստոմատոլոգ, պրոֆեսոր Ջուն Իվատան։

15/10/2025

Բիոէթիկայի հերթական «դասը» թատրոնում

Գրող, հրապարակախոս և երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսի հիման վրա Հենրիկ Մալյանի անվան թատրոնում բեմադրված «Ատամնաբույժն… նորե՞ն» ներկայացումը դարձավ յուրօրինակ դաս՝ ապագա բժիշկների համար:

10/10/2025

ԵՊԲՀ քոլեջում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Բժշկական բուհի քոլեջը 7 մասնագիտությամբ 236 առաջին կուրսի ուսանող ունի այս ուսումնական տարում: Նրանց հետ Կարմիր դահլիճում հանդիպում ունեցան քոլեջի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Վահե Այվազյանը և անձնակազմը:

29/08/2025

Առաջին քայլը բժշկության պատասխանատու ու կարևոր ճանապարհին. ընդունեցինք առաջին կուրսեցիներին

2025-2026 ուսումնական տարում «Հերացի» մեծ ընտանիքին միացավ 709 առաջին կուրսեցի՝ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներից։  Բժշկական մայր բուհը, բացելով դռները առաջին կուրսեցիների առաջ, նրանց ողջունեց բժշկի դժվարին, բայց վեհ առաքելության ճանապարհին։

29/08/2025

Բժշկությունը  չընդհատվող կրթություն է և կատարելագործում. ԵՊԲՀ շրջանավարտ

Ստոմատոլոգիական ֆակուլտետն այս ամռանն ավարտելուց հետո Դավիթ Խաչատրյանն ուսումնական նոր տարվանից կսովորի կլինիկական օրդինատուրայի 1-ին կուրսում:

26/08/2025

Ռեկտորատի նիստ․ քննարկվեցին նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները

2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ռեկտորատի նիստ անցկացվեց։ Ուսումնական, կազմակերպչական, ընթացիկ մի շարք այլ ուղղություններով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ըստ ոլորտների լսեց պատասխանատուների կողմից կատարված ընթացիկ ու ծրագրված աշխատանքների մասին։

25/08/2025

Ապագայում վարակիչ կլինի հենց առողջությունը. ԱԲ հեռանկարները բժշկագիտության մեջ բացահայտում է պրոֆեսոր Կարինե Սարգսյանը

ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, շրջանավարտ, Թվային բժշկության և արհեստական բանականության ամբիոնի վարիչ, Եվրոպայում ամենամեծ բիոբանկի՝ Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, ԱՄՆ Կալիֆորնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն Կարինե Սարգսյանը մեր առաջարկով անդրադարձել է թեմային` մանրամասնելով, թե ինչպես են թվայնացումը, մեքենայական ուսուցումը և արհեստական բանականությունը փոխում բժշկագիտությունը։

21/08/2025

Բժշկությունը պատասխանատու և անփոխարինելի մասնագիտություն է. ապագա բժշկի մոտեցումն՝ ընտրած ուղուն

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Աննա Սարգսյանին բժշկությունը հետաքրքրել է անվերջ գիտական զարգացումներով, ինչպես նաև այն կարևորությամբ, որն ունի մարդկանց կյանքում:

19/08/2025