Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիր Լևոն Մկրտչյանը հեղինակել է «Պայքարն ուռուցքների դեմ․ նոր մոտեցումներ» վերտառությամբ հոդվածը:
17/11/2022Հայ բժիշկ-գիտնականները Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային հեղինակավոր, բարձր ազդեցության գործոն ունեցող (3,364 -Q1) ամսագրում (International Journal of Environmental Research and Public Health) հրապարակել են հոդված՝ «Մորֆոլոգիական փոփոխությունները բերանի լորձաթաղանթի մեջ վիրուսային Հեպատիտ C-ով հիվանդների մոտ. խաչաձեւ ուսումնասիրություն» խորագրով։
ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի ասիստենտ Արշալույս Ղազարյանը ներգրավվել է նարդես (բոխ) բուսատեսակի պոպուլյացիաները հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով ամբիոնում ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրի համաձայն կատարվող գիտահետազոտական աշխատանքի շրջանակում ՀՀ ԳԱԱ Ա.Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի գիտարշավային խմբում:
Ռազմաբժշկական, Ստոմատոլոգիական և Դեղագիտական ֆակուլտետներից անվանական կրթաթոշակի երեք հավակնորդի թեկնածությունը ներկայացվեց և արժանացավ Գիտական խորհրդի հաստատմանը բաց քվեարկությամբ։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում՝ «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում, կայացան Ֆրանսիայի Նանտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կենսատեխնոլոգ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանի դասախոսությունները՝ «Ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի միտումները» և «Սքրինինգի նոր մեթոդներ կենսատեխնոլոգիայի ոլորտում» թեմաներով:
Բժշկական համալսարանում կայացավ «Նեյրոանատոմիայի ներածություն» խորագրով աշխատանքային հանդիպումը։ «Դենդի» նյարդավիաբուժական ակումբի կողմից հոկտեմբերի 13-ին կազմակերպված միջոցառումը մեկնարկեց ակումբի գիտական ղեկավար, ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ելույթով։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում կայացավ “State of AI and its Implications for Medicine” խորագրով աշխատաժողովը։
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (ռևմատոլոգիա) ամբիոնի աստիստենտ Մագդա Օսիպյանը մասնակցել է Եվրոպական գայլախտի ասոցիացիայի (13th European Lupus Meeting 2022) կողմից կազմակերպված համաժողովին:
Բժշկական համալսարանի «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը հյուրընկալել էր համանուն ծրագրի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամներին՝ «Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում 2020» կազմակերպության նախագահ «Alzheimer’s & Dementia» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Զավեն Խաչատուրյանին,