Բժշկական համալսարանի գիտական մտքի էպիկենտրոնում` «ՔՈԲՐԵՅՆ»-ում ամռան ամիսներին ևս գիտահետազոտական ակտիվ աշխատանքներ են իրականացվում:
24/08/2022ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ կենտրոնը ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագրի տեղեկատվական օրվա շրջանակում հյուրընկալել էր «Apkarian» հիմնադրամի տնօրեն, նեյրոգիտության, անեսթեզիոլոգիայի, ֆիզիկական բժշկության և վերականգնման պրոֆեսոր, Հյուսիսարևմտյան համալսարանի Ֆայնբերգի բժշկական դպրոցի ցավի տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ապկար Ապկարիանին։
Հովհաննես Հունանյանը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետ է ընդունվել 2017-ին, այժմ սովորում է 5-րդ կուրսում: Դպրոցական տարիներն անցկացնելով գյուղում՝ հաճախ է հանդիպել զանազան բույսերի և լսել դրանց բուժիչ ազդեցությունների ու կիրառությունների մասին, որոնք և մասնագիտություն ընտրելու հարցում մեծ դեր են խաղացել:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հունիսի 14-ն առանձնահատուկ էր․ բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի պատվավոր հյուրն էր հայկական ծագումով Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիր, նյարդակենսաբան Արդեմ Պատապուտյանը։
ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված էր 2021 թվականի Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, նյարդակենսաբան, Կալիֆոռնիայում հայտնի Scripps Research հետազոտական ինստիտուտի Դորիս նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (Howard Hughes Medical Institute) հետազոտող Արդեմ Պատապուտյանին։
Բժշկական համալսարանում ոչ աշխատանքային օրերին ևս ուսանողների և դասախոսների մասնակցությամբ տասնյակ միջոցառումներ են կազմակերպվում։
Նեյրոկրթությունը բավականին նոր գիտություն է, որը միավորում է նեյրոգիտության, կրթական հոգեբանության և կրթական տեխնոլոգիաների հետազոտողներին, ինչպես նաև այնպիսի մասնագետների, ինչպիսիք են մանկավարժները՝ պարզելու կրթության և ուղեղի գործընթացների միջև կապը: