Թրոմբոզի և հեմոստազի միջազգային համագումարին (International Society on Thrombosis and Haemostasis) ներկայացվել է ԵՊԲՀ մասնագետների հեղինակած կլինիկական դեպքը՝ «Հիդրօքսիքլորոքինի դերը թրոմբոֆիլիայով և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշով հիվանդների մոտ կրկնվող թրոմբոզի երկրորդական կանխարգելման գործում» խորագրով։
16/02/2022Աուտիզմի սպեկտրի խանգարումներն այսօր ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են։ Առողջապահական համաշխարhային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 160 երեխայից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում:
ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի առաջին նախագիծը՝ «ԳիտԱրար»-ն, ամփոփեց իրականացրած աշխատանքի արդյունքները: Նախագծի մասնակիցներն արժանացան վկայականների, իսկ հաղթող խմբերը պարգևատրվեցին:
ԵՊԲՀ մասնագետները մասնակցեցին “Neuroscience Initiative in Armenia” գիտաժողովի շրջանակում կազմակերպված առցանց հանդիպմանը։
Երիտասարդ հետազոտողների համար այսօր բժշկական համալսարանում անցկացվեց «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրամատչելի գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը» (ՈՒՀՀԳԿ) շուտով իր դռները կբացի երիտասարդ հետազոտողների և գիտնականների առաջ, որոնք վերծանելու են ուղեղի հիմնարար խնդիրները. այստեղ մոլեկուլյար մակարդակով կհետազոտվեն Ալցհեյմերի հիվանդությունը, աուտիզմը՝ ապահովելով համաշխարհային բոլոր միտումները։
Հայ-գերմանական օնկոլոգիայի դպրոցի (ArGOS-Armenian German Oncology School) «Ժամանակակից օնկոլոգիայի հիմնատարրեր, Մաս 2. Վերին աղեստամոքսային տրակտի քաղցկեղ (կերակրափող և ստամոքս)» խորագրով երկրորդ առցանց գիտաժողովին դասախոսեցին Գերմանիայի ուռուցքաբանության ոլորտի հանրահայտ բժիշկները։