Բժշկական մայր բուհում անցկացվող «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքն ամփոփեց աշխատանքը:
14/03/2025Բժշկական մայր բուհում մեկնարկել է «Ուղեղի ճանաչման շաբաթ 2025» միջոցառումների շարքը, որի շրջանակում ոլորտի մասնագետները անդրադարձ են կատարելու բազմաթիվ հիվանդությունների՝ նպատակ ունենալով բարձրացնել դրանց մասին տեղեկացվածությունը, ստեղծել համագործակցության, գիտելիքի փոխանակման և ներգրավվածության հարթակ։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոն էին այցելել ՀՀ ԿԳՄՍՆ և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները:
Այցի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր:
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրը ևս մեկ հրաշալի առիթ է երախտիքի խոսք հղելու այն կանանց, ովքեր իրենց հայտնագործություններով բազմազանությամբ են լցնում և փոխում աշխարհը: Նրանց աշխատանքը, սկսած նորարարական հետազոտություններից մինչև բեկումնային հայտնագործություններ, ձևավորում է գիտության և բժշկության ապագան։ Վստահաբար, որքան մեծ լինի կանանց և աղջիկների ներգրավվածությունը գիտության մեջ, այնքան գիտությունը կզարգանա:
Ավարտին մոտեցող 2024 թվականը՝ բազմաթիվ օրակարգային հարցերով, խնդիրներով, պատմական հաջողություններով, հագեցած տարի էր բժշկական բուհի համար:
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով կազմակերպած մրցույթի արդյունքում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կձևավորվի զեբրաձկան պահպանման, դրա կենսունակության և վարքագծի գնահատման նոր բազմաբաղադրիչ ենթակառուցվածք:
Գիտությունը` ԵՊԲՀ-ում և համալսարանական գիտությունը` միջազգային հարթակում. այս դիտակետից էր կազմված Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հաշվետվությունը, որը դեկտեմբերի 4-ին անցկացված Գիտական խորհրդի գլխավոր զեկուցվող նյութն էր։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց սեմինար՝ նվիրված մրցունակ դրամաշնորհային հայտեր գրելու հիմունքներին։ Այն նախատեսված էր հետազոտողների, գիտաշխատողների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել դրամաշնորհային մրցույթներին դիմելու և ակադեմիական հոդված գրելու հմտություններ։
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց «Կանանց ներգրավվածությունը գիտության մեջ» խորագրով պանելային քննարկումը, որի նպատակն էր խրախուսել իգական սեռի ներկայացուցիչների ներգրավվածությունը ԲՏՃՄ (STEM) ոլորտում: