Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում:
04/09/2023Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտությունների միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության …
Մանկական ուռուցքաբանության ոլորտում շատ կարևոր է մասնագետների սերտ համագործակցությունը․ վստահ է ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Շվեդիայի Կարոլինսկա համալսարանական հիվանդանոցի մասնագետ, մանկական ուռուցքաբան, ոսկրածուծի փոխպատվաստման մասնագետ Ջասեկ Տոպորսկին։
Օրեր առաջ ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստում մրցութային ընթացակարգով Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ղեկավարումը կրկին վստահվեց բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Գևորգյանին:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վերջին կուրսի ուսանող Մերլին Ջորջը ծնվել է Հնդկաստանում, այնուհետև՝ տեղափոխվել Սաուդյան Արաբիա:
Մեր երկրում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ ամենամյա համաժողովի (SIOP ASIA) անցկացումը մեկնարկային կետ է, հատկապես՝ միջին եկամուտ ունեցող երկրների միջև առավել արդյունավետ համագործակցության համար։ Այս մասին համոզմունք է հայտնում ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ, Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Ֆոլկները։
Բրոնիսլավ Օզիմկովսկին հանդիպումներին ներկայանում է զինվորականին բնորոշ ճշտապահությամբ, իսկ հարցերին պատասխանում կարճ, հստակ և ռազմական բժշկին հարիր կրկնակի պատասխանատվությամբ։
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով:
Նորվեգիայում բնակություն հաստատած և հաջող մասնագիտական գործունեություն ծավալող Դավիթ Աղայանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ է, բժշկական բուհի Վիրաբուժության ամբիոնի այցելու պրոֆեսոր։