Մերօրյա հերոսներ

Ապագա անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն իր ընտրած մասնագիտացումն ամենապահանջվածն ու դժվարն է համարում

Պատերազմի օրերին բժշկական մայր բուհի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Արամ Ներսիսյանը  ևս վիրավոր զինծառայողների կյանքի փրկության համար պայքարող առաջամարտիկներից էր:

16/04/2021

Պատերազմից հետո Տաթև Խաչատրյանն ավելի է արժևորում բժիշկ դառնալու որոշումը

Սպիտակ բանակի կրտսեր զինվորներից մեկն էլ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Տաթև Խաչատրյանն է: Պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ առողջապահության նախարարության շտապօգնության մեքենաներով մեկնել է Արցախ՝ Ստեփանակերտ, վիրավորներ տեղափոխելու:

15/04/2021

Սառնասրտությունը պատերազմի ժամանակ բժշկին օգնում է ճիշտ կողմնորոշվել

ԵՊԲՀ սովորողները պատերազմի ժամանակ վերահաստատեցին բժիշկ դառնալու իրենց որոշումը՝ բուհում ստացած գիտելիքներին ավելացնելով այն փորձը, որը կծառայեցնեն հետագա գործունեության ընթացքում:

13/04/2021

Պատերազմի մասնակից ապագա վնասվածքաբանի համար ամենահաճելին ու գնահատվածը կրկին քայլող հիվանդն է

Պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանների կողքին էր նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Ալբերտ Սրքոյանը:

12/04/2021

Նոր կյանք տալով թիթեռներին. անցկացվեց hայրենիքի պաշտպանների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես

Վիրավոր զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում համախմբել էր տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, արվեստասերների:

03/04/2021

Հրանտ Մաճկալյանը սահմանամերձ ծննդավայրը զարգացնելու ապագայի մեծ ծրագրերով է սովորում բժշկական մայր բուհում

Ապագա բժիշկ Հրանտ Մաճկալյանն Արցախյան վերջին պատերազմի օրերին հսկում էր Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը։ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առաջին իսկ օրը նա դիմել է զինկոմիսարիատ և կամավոր մեկնել Տավուշի մարզ՝ հնարավոր վտանգի, սպառնալիքի դեպքում պաշտպանելու Ադրբեջանի հետ պետական սահմանի անվտանգությունը։ 

30/03/2021

Պատերազմում ծանր վիրավորված ապագա վիրաբույժը նշում է ՝ երբեք պետք չէ հուսահատվել

Պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանների  կողքին մեծ պատասխանատվությամբ  կանգնած «սպիտակ բանակի զինվորներից» էր  նաև Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վիրաբուժության ամբիոնի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Նարեկ Ամիրյանը:

29/03/2021

Հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:

19/03/2021

Կամավոր Արցախ մեկնած ապագա բժիշկը վստահ է՝ լավ մասնագետ դառնալով է հնարավոր նպաստել երկրի զարգացմանը

Արցախյան վերջին պատերազմի առաջին օրերին Հայաստանից Արցախին օգնության հասած «սպիտակ ջոկատի զինվորներից» էր  նաև ապագա բժիշկ Քրիստինե Գալստյանը։ Նա սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։

18/03/2021