Մերօրյա հերոսներ

Չկա ավելի վեհ զգացողություն, քան կարողանալ օգնել մարդկանց

Բժշկի ուղին ընտրած ԵՊԲՀ սովորողներն իրենց մասնագիտական գիտելիքներին ավելացրին նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը՝ ամուր թիկունք դառնալով հայրենիքի պաշտպանների համար:

26/05/2021

Հիշատակի միջոցառում՝ նվիրված անմահացած հերացիական Միքայել Հովսեփյանին

Բժշկական մայր բուհում շարունակվում է Արցախյան վերջին պատերազմի անմահ հերոսներին նվիրված հիշատակի միջոցառումների շարքը: Այսօրվա միջոցառումը կազմակերպվել էր՝ ի պատիվ «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Միքայել Հովսեփյանին:

25/05/2021

Ապագա բժիշկ Յուրի Սարկիսյանին ռազմաճակատ էր տարել հայրենիքի հանդեպ սերը

Յուրի Սարկիսյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկություն ֆակուլտետի 4-րդ կուրսում: Ապագա բժիշկը մասնակցել է Արցախյան վերջին պատերազմին:

24/05/2021

Առաջնորդվելով հայրենիքի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր զգացումով

Բժշկական մայր բուհի բազմաթիվ ուսանողներ պատերազմական օրերին համալրելով սպիտակ բանակի շարքը, մեծ պատասխանատվությամբ էին կատարում իրենց առջև դրված խնդիրները:

21/05/2021

Ապագա բժիշկը պատերազմ էր մեկնել որպես մարտիկ

Մհեր Ղազարյանը պատերազմի մեկնարկի հաջորդ օրն արդեն ավագ եղբոր հետ, առանց ծնողներին զգուշացնելու, առաջնագիծ ինքնակամ ուղևորվելու որոշում կայացրեց:

20/05/2021

Սերգեյ Հակոբյանի համոզմամբ՝ ռազմական բժշկի կերպարը բարձր հումանիզիմի և անձնվիրվածության արտացոլում է

Բուժծառայության կապիտան Սերգեյ Հակոբյանը  պատերազմական գործողություններին մասնակցել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ից՝ զբաղեցնելով Մարտակերտի պաշտպանական շրջանի բուժծառայության պետի պաշտոնը:

17/05/2021

ԵՊԲՀ ուսանող Արտուշ Աթոյանը «Սպիտակ բանակի» կամավոր զինվորներից է․ մի ձեռքով կռվել, մյուսով փորձել է բուժել վիրավորներին

Արտուշ Աթոյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող է։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մասին լրատվության միջոցներից տեղեկանալուց  անմիջապես հետո դիմել է տարածքային զինկոմիսարիատ՝ ռազմաճակատ մեկնելու համար։

14/05/2021

Բժշկական բուհում ստացած գիտելիքների զինանոցը Գոռ Գևորգյանին պետք եկավ պատերազմում

Պատերազմի ևս մեկ մասնակից, մերօրյա հերոս Գոռ Գևորգյանը, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Ընտանեկան (ընդհանուր) ստոմատոլոգիա մասնագիտությամբ 1-ին կուրսի կլինիկական օրդինատորը, պատերազմի թեժ օրերին Ստեփանակերտի, Արցախի հոսպիտալներից վիրավորներ էր տեղափոխում Երևանի տարբեր հիվանդանոցներ:

13/05/2021

Պատերազմը սովորեցնում է գնահատել կյանքը, լինել միասնական և ուժեղ

Բժիշկները խաղաղ և պատերազմական օրերին ունեն մարդկանց օգնելու կարևոր առաքելություն: Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Սրտաբանության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուիզա Հակոբյանը ևս պատերազմի դժվարին օրերին մեծ պատասխանատվությամբ է կատարել բժշկի առաքելությունը:

11/05/2021