Պատերազմի մասնակից շատ համալսարանականներ կատարած աշխատանքի մասին ավելորդ խոսքեր չեն սիրում շռայլել: 2018-2020թթ. ՊԲ Մեխակավանի (Ջաբրայիլի) հոսպիտալում որպես վերակենդանացման բաժանմունքի պետ ծառայություն անցած բժիշկ Կարեն Մանուկյանը նրանց թվում է:
10/05/2021Կոտայքի մարզի Զովունի գյուղի հուշահամալիրում տեղի է ունեցել խաչքարի բացման արարողություն՝ նվիրված կյանքը հանուն հայրենիքի զոհած հերացիականներից՝ բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանին։
Աշխարհի 38 երկրից ԵՊԲՀ շուրջ 100 օտարերկրացի ուսանող, այդ թվում ռազմական բժիշկներ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տնկեցին 100 +33 ծառ։ Թվային այս համադրությունը խորհրդանշում է բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև 33 այն հերացիականներին, որոնք արցախյան վերջին պատերազում կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։
Հարություն Հարությունյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում։ 44-օրյա պատերազմի առաջին օրը երևանյան Covid բաժանմունքներից մեկում աշխատանքն ավարտել, եկել էր տուն՝ հանգստանալու։
Ծնունդով գյումրեցի զույգ եղբայրներ Վահան և Վարդան Վահանյանները սովորում են Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում։
Ինչպես խաղաղ օրերին, այնպես էլ պատերազմի ընթացքում բժիշկները մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց առաքելությունը:
Բժշկական համալսարանի շատ կամավորներ պատերազմական օրերին գիտակցում էին, թե ինչ կարևոր առաքելություն պետք է կատարեն և մեծ պատասխանատվությամբ էին համալրել սպիտակ բանակի մարտիկների շարքը:
Պատերազմի ընթացքում ԵՊԲՀ սովորողների ներգրավվածությունը հայրենիքի պաշտպաններին բուժօգնություն ցույց տալու գործին ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բժիշկը կոչված է բուժել ու փրկել կյանքեր ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ: