Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալել էր Լիոնի և Բրյուսելի մանկական հոգեբուժության ոլորտի մասնագետներին:
22/04/202124-ամյա Դիվյա Տյագին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ է: Հնդիկ ապագա վիրաբույժը վստահ է, որ բժիշկը պացիենտների առողջության երաշխավորն է:
Բժշկական բուհի հնդիկ ուսանողներն այս տարի ևս նշեցին աշխարհի ամենաուրախ ու պայծառ փառատոններից մեկը՝ գույների և գարնան տոնը՝ Հոլին։
Բժշկական համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերելու և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար Փարիզի «Նեկկեր» (Necker-Enfants Malades) համալսարանական հիվանդանոցի մանկական քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանին շնորհվեց «ԵՊԲՀ հուշամեդալ»:
Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր հանդիպեց պաշտոնական մեկշաբաթյա այցով Հայաստանում գտնվող Santé Arménie (Առողջապահություն Հայաստան) նախաձեռնության անդամներին։
Լիոնից ժամանած անվանի բժիշկների պատվիրակությունը հյուրընկալվել էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Ֆիլիպիններից բժշկական կրթություն ստանալու նպատակով Երևան ժամանած ուսանողուհի Այվի Սալադագայի համար բժիշկ դառնալը մանկության երազանք էր:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 4-րդ լսարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որի ընթացքում 60-ից ավելի հնդիկ ուսանող արժանացավ հավաստագրի COVID-19 համավարակի ընթացքում կամավորական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:
ԵՊԲՀ կարմիր դահլիճում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ կայացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպություննների համահիմնադիր, Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, Ֆրանսիայի առողջապահության նախկին նախարար Բեռնարդ Քուշների հանրային դասախոսությունը «Տեղական և գլոբալ ճգնաժամերի կառավարում» թեմայով: