ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի՝ «Կրթված մանկաբույժ` առողջ սերնդի երաշխավոր» խորագրով անցկացվող գարնանային վեբինարների շարքը եզրափակվեց:
03/06/2024Օգտակար խորհուրդներն այս անգամ հնչում են երեխաների շուրթերից։ Առողջապահական տարբեր թեմաներից մինչև մարդկային անմիջական շփման արժևորում, էկրանների առջև անցկացված ժամանակի, գաջեթների և անառողջ սննդի սահմանափակում․ նրանք կիսվում են իրենց տեսակետներով։
Բժշկական համալսարանի Մանրէաբանության ամբիոնում հանդիսավոր միջոցառում էր․ բուհի նախկին երկարամյա աշխատակից, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ, անվանի հասարակական գործիչ Մաքսենա Թորգոմի Հարությունյանի անունով դասասենյակ անվանակոչվեց:
Յուրաքանչյուր տարի աշխարհը նշում է Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, որն այս տարի մայիսի 31-ն է: «Երիտասարդնե՛ր, միջամտե՛ք և կարծիք հայտնե՛ք» այս տարվա կարգախոսով ամբողջ աշխարհի երիտասարդները կոչ են անում կառավարություններին պաշտպանել իրենց ծխախոտի շուկայավարման գիշատիչ մարտավարությունից:
Աղիքային վարակները հարուցվում են բազմատեսակ բակտերիաներով, վիրուսներով և մակաբույծներով, որոնք դրսևորվում են փորլուծությամբ, փսխումով, ջերմության բարձրացմամբ, փորացավով:
Մայիսի 29-ին Գիտական խորհրդի նիստը վարում էր Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հարությունյանը մասնակցել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությանը և բիցեպս վարժությունից հաղթող ճանաչվել 67,5 քաշային կարգով, 55 կգ արդյունքով:
Այս տարվա կարգախոսն է` «Միզապարկի քաղցկեղի ախտանիշների վերաբերյալ անորոշության հաղթահարումը»: Միզապարկի քաղցկեղի ժամանակին ախտորոշման խոչընդոտներից մեկը կապված է ախտանիշների հետ:
ESPID 2024 մանկական վարակիչ հիվանդությունների 42-րդ ամենամյա միջազգային համաժողովին (European Society for Paediatric Infectious Diseases in Copenhagen & Online), որն անցկացվեց մայիսի 20-ից 24-ը Կոպենհագենում, մասնկացել է նաև համալսարանական պատվիրակությունը: