Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տրվեց էխոսրտագրության թեմայով վարպետության երկօրյա դասընթացի մեկնարկը։
09/03/2023ԵՊԲՀ 6-րդ լսարանում մարտի 7-ին անցկացված դասախոսության մասնակիցները հնարավորություն ունեցան վերլուծել օնկոլոգիական խնդիրներ ունեցող բուժառուների կրծքային և որովայնային բարդությունների կլինիկական դեպքերը:
Գարունը մեզանում ասոցացվում է ոչ միայն ծաղկող բնության, գույների, այլև ամենագեղեցիկ տոնի՝ Կանանց միամսյակի հետ։
Փետրվարին Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած Բժշկական սեքսոլոգիայի եվրոպական միության (ESSM) 24-րդ համագումարին Հայաստանը ներկայացրել են ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի սեքսոլոգները (պրոֆեսոր Ա.Է. Հակոբյանը, բ.գ.թ. Ա.Դ. Գրիգորյանը, Ռ.Է. Ազատյանը և Ս.Ա. Սահակյանը)։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն կարմրուկի դեմ պատվաստումների ընդգրկվածությունը զգալի նվազել է COVID-19 համաճարակի սկզբից ի վեր։ Գրեթե 40 միլիոն երեխա 2021թ. չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստանյութի չափաբաժինը, 25 միլիոն երեխա բաց է թողել իր առաջին դեղաչափը, ևս 14,7 միլիոնը բաց է թողել երկրորդ դեղաչափը: Ամբողջ աշխարհում 2021թ. գրանցվել է կարմրուկի 9 միլիոն դեպք և 128 000 մահ։
Ներկայացնում ենք բժշկական համալսարանում այս տարվա մայիսին կայանալիք Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական (SIOP) 15-րդ համաժողովի խոսնակներին․
2022-2023 ուսումնական տարում ԵՊԲՀ-ում առաջին անգամ հետբուհական կրթության բնագավառում ներդրվեց «Պարօդոնտոլոգիա» լրացուցիչ մասնագիտացումը:
Թերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գուրգեն Հովհաննեսի Բադալյանը ծնվել է 1923թ. մարտի 5-ին, Երևանում: Այսօր բժշկագիտության անվանի ներկայացուցիչը կդառնար 100 տարեկան: 1947թ. նա ավարտել է ԵՊԲՀ-ն: