Նորություններ

«Դիաբետի խնամքի հասանելիություն». նոյեմբերի 14-ը՝ Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր

Նոյեմբերի 14-ը Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում կա մոտ 800 մինչև 18 տարեկան երեխա՝ Type 1 դիաբետով։ ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ երկրում միակ մանկական էնդոկրին բաժանմունքում, ստացիոնար բուժում է ստանում տարեկան մոտ 450 երեխա։ 

14/11/2022

Աննա Բալյան. կենսասիրություն վարակող բժիշկը

Աննա Բալյանը փոքրուց գիտեր, որ իր հետագա զբաղվածությունն առնչվելու է երեխաների հետ: Մանկավարժություն, թե բժշկություն երկընտրանքը տարիների մեջ հղկվեց, ձևավորվեց և հաջողությամբ մեկտեղվեց իր ամենօրյա աշխատանքում տասնամյակներ շարունակ:

13/11/2022

Սթրեսն աշխատավայրում. 21-րդ դարի առողջապահական համաճարակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ներկայում սթրեսն ավելի տարածված է, քան նախկինում և հանդիսանում է «21-րդ դարի առողջապահական համաճարակը»։ Ըստ վիճակագրական տվյալների՝ բժշկի մոտ բոլոր այցելությունների մինչև 90%-ը պայմանավորված է սթրեսով:

13/11/2022

Նոյեմբերի 12-ը՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր

Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Թոքաբորբը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում համարվում է թիվ մեկ «մարդասպանն» աշխարհում։

12/11/2022

«Մերուժան Ստեփանյանի անվան» կրթաթոշակառու լինելը ավելացրել է ուսման ու բժշկի մասնագիտության հանդեպ պատասխանատվությունը

Վիգեն Հովհաննիսյանը սովորում է  ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 5-րդ կուրսում։ Ծնվել է վիրաբույժի և տնտեսագետի ընտանիքում։  Դեռևս մանկուց հետարքրքված է եղել բժշկությամբ և անգամ փոքր հասակում ուսումնասիրել է բժշկական գրքեր և գործիքներ։

11/11/2022

Քննարկում «Կապսուլա» դեղագիտական ծրագրի շրջանակում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ «Կապսուլա» դեղագիտական ծրագրի շրջանակում, կայացավ քննարկում դեղարտադրության հայաստանյան շուկայի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։

10/11/2022

Մեկ շաբաթում շմոլ գազից թունավորման 14 դեպք՝ «Մուրացան» հիվանդանոցում. համալսարանական մասնագետները զգոնության կոչ են անում

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազից թունավորման կասկածանքով նոյեմբերի 9-ի գիշերը հոսպիտալացվել են նույն ընտանիքի 3 երեխա (3, 5, 7 տարեկան): Շմոլ գազից թունավորվել է նաև երեխաների մայրը, որը առաջին բուժօգնություն է ստացել նույն կլինիկայում:

10/11/2022

Գիտական մտքի կարևորությունն անհերքելի է. նոյեմբերի 10-ը՝ Գիտության համաշխարհային օրը

Գիտության համաշխարհային օրը կամ ավելի պաշտոնապես՝ Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ին, որի նպատակն է ընդգծել գիտության կարևոր դերն ու արդիականությունն առօրյա կյանքում, բարձրացնել հասարակության գիտակցությունը հօգուտ գիտության:

10/11/2022