2025 թվականի դեկտեմբերի 4–6-ը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողները մասնակցել են EIP 2025 (Excellence in Pediatrics) միջազգային գիտաժողովին, որը կայացել է Փարիզում։
23/12/2025Կարմիր դահլիճը հերթական անգամ հյուրընկալեց մշակութային բարձր տրամադրություն և ստեղծագործական ոգի։ ԵՊԲՀ քոլեջի Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեց «DoReMed» միջմշակութային մրցույթը, որը համախմբեց շնորհալի, ստեղծագործ և արվեստասեր ուսանողներին։
Բժշկական համալսարանը դեկտեմբերի 19-ին «Ճարպակալում. 21-րդ դարի հանրային առողջության մարտահրավեր» թեմայով կրեդիտավորված կոնֆերանսի շրջանակում համախմբել էր ավագ բուժաշխատողներին․․․
Հարգելի սովորողներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ԵՊԲՀ ուսանողների վարկանիշավորման հայեցակարգը, որը համապատասխան կարգով սահմանում է համալսարանում ուսանողների վարկանիշավորման չափորոշիչները և վարկանիշային միավորների հավաքագրման պայմանները:
Հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվեց դեկտեմբերի 17-ին, արտացոլում էր բժշկական բուհի վերջին մեկ տարվա գործունեությունը՝ թվերով, փաստերով ու վերլուծությամբ։
2025 թվականի հաշվետվությունը Գիտական խորհրդի դեկտեմբերի 17-ի նիստում ներկայացրեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Վիրաբուժական դպրոցի «LanZzete Junior»-ը դեկտեմբերի 6-ին ամփոփեց կիսամյակի աշխատանքը՝ օլիմպիադայի և ամփոփիչ համաժողովի միջոցով։
Ընդհանուր բժշկության ֆակուլտետից այս ուսումնական տարվա հերթական անվանական կրթաթոշակառուն Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակի արժանացած վեցերորդ կուրսի ուսանող Լևոն Գասպարյանն է։ Նա մայրական կողմից ընտանիքում բժշկական չորրորդ սերունդն է ներկայացնում։
Դեկտեմբերի 13-ը ակնաբուժական համայնքի համար հագեցած միջոցառմամբ նշանավորվեց։ Կարմիր դահլիճում ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի, Հայաստանի ակնաբույժների ասոցիացիայի, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ համատեղ ջանքերով երիտասարդ մասնագետների համար անցկացվեց ակնաբուժական վիկտորինա։