Միջոցառման ընթացքում, գիտական ու կլինիկական փորձի փոխանակման հարթակ ձևավորելով, մասնակիցները ներկայացրին արդի մոտեցումներ, նորագույն լուծումներ՝ ուղղված ընտանիքի առողջության պահպանմանը, ինչպես նաև համատեղ աշխատանքի կարևորությանը:
15/11/2025Բժշկական համալսարանում նոյեմբերի 14-ին անցկացվեց «ԲՑԺ պատվաստում. տեխնիկա, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, հակացուցումներ, սառցե շղթա. Մանթու թեստ, տեխնիկա, գնահատում, «կեղծ դրական» պատասխան» թեմայով վարպետաց դաս:
Շաքարային դիաբետի (ՇԴ) իրազեկման միջազգային օրը շաքարային դիաբետ ունեցող մարդկանց, առողջապահության ոլորտի մասնագետների, քաղաքական գործիչների և հասարակության համար գլոբալ հնարավորություն է համախմբվելու` հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և դրա հետ կապված գործողությունների հրատապ անհրաժեշտությունը մատնանշելու համար:
«Հերացի» վերլուծական կենտրոնի դահլիճում նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Ֆորտիֆիկացիան որպես կանխարգելիչ բժշկության ուղղություն. կուտակված փորձ, արդյունքներ» թեմայով հանդիպում-քննարկում` համալսարանական տարբեր ստորաբաժանումների նեղ մասնագետների և ուսանողների ակտիվ մասնակցությամբ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հոկտեմբերի 1-2-ին Կրետե կղզու Հերակլիոն քաղաքում կայացած “EU Safety 2025” «Վնասվածքների կանխարգելում և անվտանգության խթանում» խորագրով 12-րդ միջազգային կոնֆերանսին ներկայացված էր 3 հետազոտական աշխատանքով:
Շարունակելով անդրադառնալ համալսարանականների միջազգային հաջողություններին՝ նշենք, որ ԵՊԲՀ մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, մեր համալիրի ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ Աննա Մխիթարյանը ևս մասնակցել է․․․
ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի Սրտաբանական ընկերության կողմից նոյեմբերի 5-ին իրականացվեց «ECG 2.0 – Decode the Leads» միջոցառումը, որի նպատակն էր խորացնել ուսանողների գիտելիքը էլեկտրասրտագրության (ԷՍԳ) վերծանման և դրա կիրառման ոլորտում։