«Հայաստանի ֆլորայի սննդային նշանակության որոշ արժեքավոր բուսահումքերը և բուսական արգասիքները՝ որպես սննդի կենսաակտիվ հավելուﬓերի և կոնսերվանտների արդյունաբերական ստացման հումքային աղբյուր» գիտական թեման ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից շահել է դրամաշնորհ՝ 21000.0 (քսանմեկ միլիոն) ՀՀ դրամ ֆինանսավորմամբ:
27/01/2022«Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու Նազելի Գևորգյանը քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության, հայ գրականության, անգլերենի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերից վերադարձել է հաղթանակներով:
ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Միխաիլ Բոլյանի համար բժիշկ դառնալու ցանկությունն առաջացել է դեռ մանկուց: Գնալով նպատակի հետևից՝ ընդունվել է բժշկական համալսարան՝ ի սկզբանե ունենալով նեղ մասնագիտական կողմնորոշում` վիրաբուժություն։
Բժշկական համալսարանում անցկացվեց ԱՄՆ-ում հրատարակված Medical Atlas of Cornea and External Diseases in Middle Eastern Populations գիրք-ատլասի շնորհանդեսը: Հեղինակն ակնաբուժության պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Աչքի բորբոքային հիվանդություններ բաժանմունքի վարիչ Աննա Հովակիմյանն է:
Աուտիզմի սպեկտրի խանգարումներն այսօր ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են։ Առողջապահական համաշխարhային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 160 երեխայից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում:
Ավելի քան 90-ամյա պատմություն ունեցող ԵՊԲՀ «Մարի Նուբար» ակնաբուժական կլինիկան ոչ միայն գիտակլինիկական բժշկական կազմակերպություն է, որտեղ ուսումնասիրվում և բուժվում են ակնային հիվանդությունները, այլև տասնամյակներ շարունակ ակնաբույժների պատրաստման դարբնոց է: Ակնաբուժության գծով կլինիկական օրդինատոր Լուսինե Գյուլամիրյանի առաջիկա նպատակներն ու ծրագրերը կապված են միմիայն որակյալ ակնաբույժ-միկրովիրաբույժ դառնալու հետ։
Վահանաձև գեղձի հիվանդությունները տարածված են Հայաստանում և յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից և սեռից, կարող է առնչվել հիվանդության ախտահարման հետ:
«Հերացի» համալսարանական հիվանդանոցի ամբողջ անձնակազմը՝ ԵՊԲՀ ռեկտորի գլխավորությամբ, գտնվում է Covid-19 համավարակի դեմ պայքարի առաջնագծում՝ միասին հաղթահարելով վտանգավոր հիվանդության արդեն չորս ալիք։