«Լևոն Օրբելու անվան» կրթաթոշակի արժանացած Ռուզաննա Առաքելյանը, ընտանքիում ունենալով բժիշկ և բժիշկ-ստոմատոլոգ հարազատներ, դեռ մանկուց որոշել էր՝ պետք է բժիշկ դառնա:
20/01/2022Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հրավերով Հայաստան ժամանած ավստրալահայ դեղագետ Մովսես Ինջեջիկյանի դասախոսությունը՝ «Դեղերի տնային վերաքննություն» թեմայով։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, այժմ՝ Ավստրիայի Գրացի համալսարանի ռեկտորատում բոլոր գիտահետազոտական, կրթական ծրագրերի և բոլոր Biobanking և Biomarker Research ծրագրերի պատասխանատու Կարինե Սարգսյանը համաշխարհային տնտեսական ֆորումի Digital Davos 2022 գագաթաժողովի ընթացքում ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը։
100-ամյա բուհի անվան բժիշկ-գիտնականների հոբելյանները ևս մեկ առիթ է վերաժևորելու նրանց անցած ճանապարհն ու բժշկության պատմության մեջ ունեցած ներդրումը:
Հանրային իրազեկման լայնածավալ աշխատանք իրականացնելով` ԵՊԲՀ մասնագետները, բազմից նշել են այն մասին, որ COVID-19-ի ազդեցությունը առողջապահության համակարգի վրա չի սահմանափակվում միայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. այն բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա:
Հայաստանը կունենա նոր որակի Առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական կենտրոն, որը կլինի մրցունակ անգամ տարածաշրջանում: Նմանատիպ կառույցի ստեղծումն անհրաժեշտություն է։
Տավուշի մարզի Տավուշ գյուղի դպրոցի շրջանավարտ Ծովինար Արզումանյանը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան է ընդունվել ակտիվ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հեռանկարով: