Նորություններ

Վարդան Քոչարյանը, ընտրելով բժշկությունը, շարունակում է իր բժշկական մեծ ընտանիքի մասնագիտական առաքելությունը

2021 թվականին Վարդան Քոչարյանը գերազանցությամբ ավարտել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետը: Այժմ որպես ապագա գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ՝ օրդինատուրան անցնում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում: Ժամկետային զինծառայությունն անցկացրել է 2015-ին:

16/09/2021

Կենտրոնական համալիրի բուժկետի բժիշկ Աստղիկ Ասրյանը արժանացավ շնորհակալագրի

ԵՊԲՀ շնորհակալագրի արժանացավ Կենտրոնական համալիրի բուժկետի բժիշկ Աստղիկ Ասրյանը: Կլինիկական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական նիստի ընթացքում երկարամյա աշխատակցին շնորհակալություն հայտնեցին կատարած ծանրաբեռնված, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար:

16/09/2021

Առաջին կուրսից սկսած դուք մեր կրտսեր գործընկերներն եք. ԵՊԲՀ ռեկտորը հանդիպեց ապագա բժիշկներին

Այսօր Ուսանողական խորհրդարանը կազմակերպել էր հանդիպում առաջին կուրսի ուսանողների հետ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ապագա բժիշկներին՝ նշեց, որ նրանք ընտրել են ամենամարդասիրական մասնագիտությունը.

15/09/2021

Ապագա ռազմական բժշկի ուղին կիսատ մնաց՝ վիրավորին օգնության շտապելու ճանապարհին

Բժշկական համալսարանի անմահացած մերօրյա հերոսներին միացավ Արամ Ստեփանյանը, որը Ռազմաբժշկական ֆակուլտետ էր ընդունվել՝ հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումով: 

15/09/2021

Լավագույններից մեկը դառնալու ձգտումով կլինիկական օրդինատորն ընտրել է սրտաբանությունը

Այս տարվա շրջանավարտ Մանե Ավետիսյանը բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտել է գերազանցությամբ: Կլինիկական օրդինատորի կարգավիճակում ընդգծում է, որ ԵՊԲՀ-ում ձեռք է բերել ոչ միայն բժշկական գիտելիքներ, այլև ձևավորվել է որպես անձ:

14/09/2021

Բժշկությունը ձգտման, պարտականությունների և հուսալիության ամբողջությունն է․ ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի այցելու պրոֆեսոր, անվանի մանկաբույժ Լոուրենս Ֆոլկները մասնագիտացած է մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում։

13/09/2021

Հուշ-ցերեկույթ՝ կոչումով ռազմական բժիշկ, հոգու նվիրական անկյունում արվեստագետ Նարեկ Մեսրոպյանի ծննդյան օրվա առիթով

Ռազմական բժիշկ Նարեկ Մեսրոպյանի ծննդյան օրվա առիթով այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում անցկացվեց հուշ-ցերեկույթ: Հիշատակի միջոցառմանը ներկա էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարությունը, հարազատներ, ընկերներ:

11/09/2021

Բուժհաստատությունների կառավարիչների հերթական սերունդը գիտելիքները կծառայեցնի ի նպաստ արդյունավետ կառավարման

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի 4-րդ տարվա մասնակիցներն ավարտեցին ուսումնառությունը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գրադարանում կառավարիչների հերթական սերնդին ավարտական դիպլոմներ հանձնեցին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը և «Մենեջմենթ Միքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը:

11/09/2021

Մասնագիտական գիտելիքներից զատ բժիշկը պետք է լինի նաև մարդասեր և համբերատար

Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի միկրովիրաբուժության ամբիոնի երկրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Կարեն Պողոսյանը վստահ է՝ բացի մասնագիտական խորը գիտելիքներից բժիշկը պետք է լինի նաև մարդասեր, համբերատար և ոչինչ չխնայի մարդկանց օգնելու, առողջությունը վերականգնելու համար:

10/09/2021