ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնը Ուսանողական խորհրդարանի հետ միասին Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին բարձրացել է Արագած լեռան գագաթը։
24/09/2021Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի կողմից կյանքի կոչված կարևոր ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուսումնական, գիտական, կլինիկական, միջազգային ուղղություններով:
ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստին Նոմինացիոն կոմիտեի նախագահ, Հյուսվածքաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը ներկայացրեց ռեկտորատի հավանությանն արժանացած առաջարկը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Արմաիս Ալբերտի Կամալովին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու վերաբերյալ։
Բժշկական բուհի յուրաքանչյուր շրջանավարտ հետագա հաջողությունների նոր ուղի է նախանշում՝ իր գիտելիքներն ու փորձը առաջին հերթին բնակչության առողջության պահպանմանը ծառայեցնելու նպատակով:
Արուսիկ Կարապետյանը ԵՊԲՀ-ն այս տարի ավարտել է գերազանցությամբ: Նրա բնորոշմամբ՝ համալսարանում անցկացրած 6 տարիները անկախ դժվարություններից եղել են ձեռքբերումներով լի թե´ գիտելիքների, թե´ նոր ընկերների տեսանկյունից:
Համալսարանական մասնագետները ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարին վերաբերող թեմաների շուրջ հանդիպում ունեցան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմի՝ սիրված ու ճանաչված մշակութային գործիչների հետ:
Մոհամմադ Սահիլ Խանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում շարունակվում է «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» (“Neuroscience Initiative in Armenia”) խորագրով քառօրյա գիտաժողովը։
Բժշկական բուհում մեկնարկեց «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» խորագրով քառօրյա գիտաժողովը։ Ողջունելով մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ դժվար է գերագնահատել նեյրոգիտության ուղղությունը Հայաստանի համար։
ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի վնասվածքաբանություն և օրթոպեդիա ամբիոնի երրորդ կուրսի կլինիկական օրդինատոր Պապին Գուլանյանի համար մարդկանց օգնելու հնարավորությունը շարժառիթ է եղել բժշկի բարդ ու պատասխանատու ուղին ընտրելու համար: