Նորություններ

Քննարկվեց բժշկական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հյուրընկալեց Բոստոնից Հայաստան ժամանած ԱՄՆ-ի «Թաֆթս» համալսարանի կլինիկական դասախոս, Հայ-ամերիկյան բժշկական միության անդամ, Advance Armenia Foundation-ի ներկայացուցիչ  Անուշ Սահակյանին:

09/08/2021

Շտապօգնությունում աշխատելը սկսնակ բժշկի համար դժվար, բայց մեծ առավելություն է

Նազելի Մինասյանը ԵՊԲՀ ընդհանուր  բժշկության ֆակուլտետի այս ուսումնական տարվա շրջանավարտներից է, որը համավարակի և պատերազմի օրերին մասնագիտական ակտիվ գործունեություն է ծավալել շտապօգնության ծառայությունում: Առաջիկայում  պատրաստվում է շարունակել հետբուհական կրթությունը՝ դիմելով կլինիկական օրդինատուրա:

09/08/2021

Բուհում ստացած գիտելիքների շնորհիվ ապագա բժիշկը կարողացել է օգնել հայրենիքի պաշտպաններին

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրս փոխադրված ուսանող Էրիկ Աբրահամյանը ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին:  Սովորում էր 2-րդ կուրսում, երբ սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 27-ին զինկոմիսարիատից Արցախ մեկնելու մասին ծանուցագիր ստացավ: Առանց երկմտելու Էրիկ Աբրահամյանը զինվորագրվեց հայրենիքի փրկության գործին:

06/08/2021

Վարդան Մաթևոսյանի համար աշխատանքը ռեանիմացիայում գրավիչ է և պատասխանատու

ԵՊԲՀ սովորողները ինչպես համավարակի տարածման ընթացքում, այնպես էլ Արցախում սանձազերծված պատերազմի ժամանակ վերահաստատել են, որ մարդկային կյանքերի փրկությունը բժշկի առաքելությունն է:

05/08/2021

Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին

Սիրելի սովորողներ, ձեր կողմից ստանում ենք իրավական բովանդակության բազմաթիվ հարցեր: Այս անգամ առանձնացրել ենք հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը:  

04/08/2021

Համալսարանական մասնագետները բարեհաջող վիրահատել են ծանր արատ ունեցող երեխային

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում բուժում է ստանում բնածին ծանր արատով երեխա։  

04/08/2021

Ապագա ճառագայթաբան. պետք է զինվել պատասխանատվությամբ, գիտելիքով և ուժով

Նոննա Ավագյանն այս տարի ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, արդեն մեկ տարի է աշխատում Երևանի շտապօգնության ծառայությունում: Հետադարձ հայացք նետելով բժիշկ դառնալու ճանապարհի սկզբին՝ ընդգծում է, որ  եթե նորից սկսեր մասնագիտական կայացման դժվարին ուղին, ապա կրկին կընտրեր բժշկությունը։

03/08/2021

Ապագա ստոմատոլոգը ջանք չի խնայի հանրապետության լավագույն բժիշկների շարքերը համալրելու համար

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Սևակ Պապոյանը ևս Արցախյան վերջին պատերազմում համալրել է սպիտակ բանակի շարքը: Կամավորական աշխատանք է իրականացրել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում, օգնել վիրավորներին ապաքինվել։ 

02/08/2021

ԵՊԲՀ լրացուցիչ (թափուր) մրցույթով ընդունելության արդյունքները

Հրապարակվել են 2021-2022 թթ. ուսումնական տարվա լրացուցիչ (թափուր) մրցույթով ընդունելության արդյունքները։

30/07/2021