Միքայելյան համալսարանական հիվանդանոցում ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի և լաբորատոր ոլորտի միջազգային մասնագետների աջակցությամբ կազմակերպվել էր գիտահետազոտական միջազգային դասընթաց:
31/08/2021Մեկնարկում է ուսումնական գործընթացը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում գործող քոլեջում։ Շնորհավորելով ուսանողներին միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն ընդունվելու կապակցությամբ՝ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանն ընդգծեց, որ բժշկական բուհը մեծ ընտանիք է, իսկ իրենք արդեն այդ ընտանիքի մի մասն են։
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ ընդունված 15 առաջին կուրսի ուսանող այսօր որպես ապագա ռազմական բժիշկ մեկնարկեց բժշկական կրթությունը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանը ֆակուլտետ ընդունված շուրջ 150 ապագա ստոմատոլոգի ներկայացավ նախ որպես ընկեր և բարեկամ, որը պատրաստ է լսել և քննարկել ուսումնական գործընթացում ծագած յուրաքանչյուր խնդիր:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանն այսօր հանդիպեց առաջին կուրսի ուսանողների հետ: Հանդիպումներն անցկացվեցին երկու փուլով՝ հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը, ինչպես նաև խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:
Կարդալ սկզբնաղբյուրում (aravot.am)
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր դիմավորեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսի 512 ուսանողի: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, պահպանելով հակահամաճարակային կանոնները, առաջին կուրսեցիների հետ հանդիպումները համալսարանում անցկացվեցին փոքր խմբերով:
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը: 83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծախային զարկերակի անևրիզմա: