Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում կենտրոնացավ ապագա բժիշկ Գուրգեն Մելքոնյանի աշխատանքը համավարակի օրերին: Այդ ժամանակ սովորում էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում, նախքան այդ՝ դեղատանն աշխատելուց բացի, արդեն մի տարուց ավելի աշխատում էր շտապօգնությունում որպես բուժակ:
19/08/2021Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության մասնագիտությամբ կլինիկական օրդինատոր Էդգար Հովսեփյանի մոտ բժշկի մասնագիտության հանդեպ սերն ու հետաքրքրությունը առաջացել է փոքր հասակից:
Արմեն Հարությունյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում էր սովորում, երբ սկսվեց արցախյան 44-օրյա պատերազմը: Ապագա բժիշկը մասնակցել է Ջրականի ռազմական գործողություններին: Իրականացրել է նաև բուժակի աշխատանք: «Մեկ բուժակը քիչ էր, ես երկրորդ կուրս էի, բայց բժշկությունից հասցրել էի որոշ բաներ սովորել: Վերցրել էի բժշկական որոշ պարագաներ՝ բինտ, բամբակ, լարան»,-նշում է ուսանողը:
2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտ Սյուզաննա Միքայելյանը բացի բժշկական բուհում ձեռք բերած գիտելիքներից, շատ սովորողների պես գործնական հմտությունները կատերագործեց կորոնավիրուսային համավարակի ընթացքում: Նշված ժամանակաշրջանը դարձնելով նոր գիտելիքների ձեռքբերման շրջափուլ, պատրաստակամ ծառայեց բնակչության առողջության պահպանմանը, մարդկանց:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Մասնագիտական և շարունակական կրթության կենտրունում իրականացնում է բուժական մասնագիտություններով/վճարովի/ կլինիկական օրդինատուրայի 2021–2022 ուսումնական տարվա համար ընդունելություն՝ «Կլինիկական օրդինատուրայի կանոնակարգով» սահմանված կարգով:
Մեր հայրենակից Թալին Բաբիկյանը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Երեխաների և դեռահասների հոգեբուժության բաժանմունքի դոցենտ է: Միացյալ Նահանգներում հեղինակություն վայելող կլինիկական նյարդահոգեբանի ինքնակենսագրությունը 20 էջից ավելի է.
Բժշկական բուհում ապագա բժիշկներից շատերն իրենց ուսումնառության ընթացքում հասցրել են այնքան հմտանալ, որ ինչպես կորոնավիրուսային համավարակի, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ աչքի են ընկել բժշկին վայել կեցվածքով:
«Սիրելի սովորողներ, ապագա բժիշկներ, ԵՊԲՀ-ի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, «Հերացի» թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի բժիշկ-սրտաբան Լաուրա Սահակյանը անցել է վերապատրաստում էխոսրտագրության նորագույն և առաջադեմ մեթոդների՝ մասնավորապես եռաչափ (3D) էխոսրտագրության և Strain-էխոսրտագրության կիրառման ծրագրով (3D and speckle tracking training programme)։