Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի առաջին կուրսի կլինիկական օրդինատոր Ռոբերտ Գալստյանը ևս սեպտեմբերի 27-ից՝ պատերազմը սկսելուն պես, համալրել է սպիտակ բանակի շարքերը, զբաղվել է վիրավոր զինվորների տեղափոխմամբ, ցուցաբերել առաջնային բուժօգնություն:
09/07/2021Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Մկրտչյանը Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս հեղինակություն վայելող գիտնական է, որին ճանաչում են բժիշկների տասնյակ սերունդներ: 100-ամյա բուհի հոբելյանի շրջանակում «Բժշկի ուղին» շարքի հերթական՝ 39 -րդ մասը նվիրվում է նրան:
Այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն էր այցելել Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հացեկը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը դեսպանին ներկայացրեց կենտրոնի աշխատանքները, ինչպես նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։
44-օրյա պատերազմի մասնակից, ապագա բժիշկ Արսեն Հարությունյանն ավարտեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսը:
Սվետլանա Մկրտչյանը ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ առաջին կուրսի կլինիկական օրդինատոր է: Աշխատում է Երևանի քաղաքային «Շտապօգնություն» ՓԲԸ-ում որպես գծային բրիգադի բժիշկ:
«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկ տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:
Երևանում հունիսի 10-ից 12-ն առցանց անցկացվեց «Առողջություն և նորարարություն» 4-րդ համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) փորձագետ, «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրի փորձագետ Զիզիս Կոզլակիդիսը:
Արցախյան վերջին պատերազմում սպիտակ բանակի մարտիկների կռիվը մահվան դեմ էր: Պատերազմի մասին լուրը ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի 1-ին կուրսի օրդինատոր Գոռ Ապրեսյանին բերեց Արցախ՝ առաջնագծի այն նույն զորամաս, որտեղ որպես բուժծառայության պետ անցել էր նրա ծառայությունը ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհուրդը 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում օտարերկրացի ուսանողների համար կազմակերպեց և անցկացրեց մրցաշարեր տարբեր սպորտաձևերում, ինչպիսիք են, օրինակ, կաբադդին, ֆուտբոլը, վոլեյբոլը, բադմինտոնը, վազքը: