Նորություններ

Ռադիոլոգիան մասնագիտական գիտելիքների և արագ զարգացող տեխնոլոգիաների միաժամանակյա կիրառման հնարավորություն է տալիս

Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի 2-րդ տարվա կլինիկական օրդինատոր Գայանե Սարգսյանը փետրվարին «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ստացել է կրթաթոշակ և մեկնել է սովորելու Պորտոյի համալսարանում:

21/08/2020

ԵՊԲՀ հնդիկ ուսանողները դեսպանի և ռեկտորի հետ քննարկեցին իրենց կամավորական աշխատանքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները, որոնք համավարակի օրերին կամավորական աշխատանք էին կատարում համալսարանի հանրակացարանում, Zoom հարթակի միջոցով հնարավորություն ունեցան՝ անցկացնելու արդյունավետ քննարկում Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Շրի Կիշան Դան Դեվալի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, Օտարերկրացի ուսանողների ուսուցման ֆակուլտետի դեկան Գայանե Ավետիսյանի, փոխդեկան Խաչատուր Մարգարյանի և Օտարերկրացի ուսանողների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սեթհիի հետ:

20/08/2020

Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն

ՀՀ կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:

19/08/2020

Լենա Նազարյանը պատրաստ է ցանկացած համավարակի դեմ պայքարում լինել էպիկենտրոնում

Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը միասնական գաղափարի շուրջ է համախմբել աշխարհի բժշկական համայնքը: Մարդկանց առողջացումն ու համավարակի հաղթահարումն այսօր օրակարգային է բժիշկների համար. այդ բեռի մեծ մասը բաժին է հասել վարակաբաններին:

19/08/2020

Հնդիկ ապագա սրտաբանը վստահ է՝ բժշկի մասնագիտությունն ամենաազնվականն է

Բժիշկները պետք է լինեն այն ուժեղ շղթան, որի շնորհիվ հասարակությունն ապահով և առողջ կզգա իրեն: Այս համոզմունքն է հայտնում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի հնդիկ ուսանող Բուրհան Կանտավալան: Մինչ Հայաստան գալը 20-ամյա ապագա սրտաբանը բնակվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում:

18/08/2020

Համավարակի առաջին օրերից ապագա բժիշկն առաջնագծում է՝ հիվանդների կողքին

Տիգրան Համբարձումյանը 2015 թվականին ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ:  Արդեն մոտ մեկ տարի որպես բուժակ աշխատում է շտապ օգնության ծառայությունում, ինչպես նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում,  որը COVID-19-ի դեմ պայքարի օրերին պացիենտների բուժման նպատակով վերապրոֆիլավորվել է որպես ինֆեկցիոն հիվանդանոց:

17/08/2020

Հնդկաստանի Անկախության օրը նշվել է հնդիկ ուսանողների մասնակցությամբ

ԵՊԲՀ հնդիկ ուսանողները Հնդկաստանի դեսպանատանը մասնակցել են Անկախության օրվա տոնին նվիրված միջոցառմանը: Հնդիկ ապագա բժիշկները հանդես են եկել երաժշտական և պարային համարներով: 

17/08/2020

Կառուցողական աշխատանք՝ հանուն ԵՊԲՀ-ի զարգացման. Միքայել Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում օգոստոսի 13-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը, որտեղ ընդգրկված էր երկու հարց: Առաջին հարցը վերաբերում էր բուհի կառավարման մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև քարտուղարի ընտրությանը:

13/08/2020

Ապագա բժիշկը խորհուրդ է տալիս չբավարարվել ստացած գիտելիքներով՝ շարունակելով թարմացնել դրանք

Շարունակում ենք ընթերցողներին ներկայացնել ԵՊԲՀ շնորհալի ուսանողներին, ովքեր բժշկական կրթություն ստանալուց բացի, աչքի են ընկնում իրենց յուրօրինակ նախասիրություններով: Կարեն Խուդաբախշյանը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսում: 

12/08/2020