Նորություններ

Անցկացվել է «Բժիշկ-պացիենտ իրավահարաբերությունների խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում կայացել է «Բժիշկ-պացիենտ իրավահարաբերությունների խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում, որը վարել է MGM Partners իրավաբանական ընկերության նախագահ Գագիկ Խաչիկյանը։

11/09/2020

Հնդիկ ուսանողն իրեն հարազատ է զգում ԵՊԲՀ մեծ ընտանիքում

Լավ բժշկին միշտ հատուկ է անսպառ համբերությունը՝ բացատրելու և կրթելու  հիվանդին: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, արվեստի ոլորտում միջազգային մրցանակի դափնեկիր Արաֆաթ Հուսեյնն է այս անգամ կիսվում ԵՊԲՀ մեծ ընտանիք մուտք գործելու իր պատմությամբ:

09/09/2020

Օպերատիվ վիրաբուժության խմբակում շարունակում են զարգացնել տեսական և գործնական գիտելիքները

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից գործող օպերատիվ վիրաբուժության խմբակը, որն իր ստեղծման օրվանից միտված է ուսանողների գործնական հմտությունների կատարելագործմանը, անգամ համավարակով պայմանավորված սահմանափակումների ժամակակ չի դադարել առանձնանալ կատարած աշխատանքներով: 

08/09/2020

Ապագա ստոմատոլոգի համոզմամբ՝ բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև առաքելություն

Բժշկական կրթություն ստանալուն զուգահեռ 100-ամյա բուհի ապագա բժիշկները ծավալում են նաև գիտական և հասարակական ակտիվ գործունեություն: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ուսումնագիտական խորհրդի անդամ Սևակ Պապոյանը կարծում է, որ բնությունը մանկուց անհատի մեջ ներդնում է առաքելություն, իսկ ապագայում մարդը դառնում է դրա հետևորդը:

07/09/2020

Հնդիկ ապագա բժշկի համար Հայաստանը տուն է` տնից հեռու

Եթե ընտրել եք բժշկությունը՝ որպես մասնագիտություն, ապա երբեք մի՛ կորցրեք գիտելիքի հանդեպ սովը և երբեք մի՛ հանձնվեք: Ապագա բժիշկներին նման խորհրդով է դիմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Հանրային առողջություն» ծրագրի վերջին կուրսի ուսանողուհի Հելեն Հիրան:

03/09/2020

ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը՝ գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ,
շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա առթիվ: Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ:

01/09/2020

ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում տվեցին

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 21 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ N զորամասում զինվորական երդում տվեցին:

01/09/2020

Ինքնազարգացման կարևոր պայմաններից մեկը բժշկի համար նաև գիտական մտածելակերպ ունենալն է. ԵՊԲՀ ասպիրանտ

Շարունակում ենք ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին՝ այս անգամ ներկայացնելով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի և «Ուիգմոր Քլինիք»-ի դիմածնոտային և դեմքի պլաստիկ վիրաբույժ, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասպիրանտ Արթուր Խաչատրյանին։

31/08/2020

Բժշկական բուհում դիմավորեցին ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի դեկանները հանդիպեցին առաջին կուրսի ուսանողների հետ:

28/08/2020